Ռուսաստանը ոչնչացրել է ավելի քան 500 անօդաչու թռչող սարք և հարվածել Կիևին ու Օդեսային

Գիշերվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքերով Օդեսայի նավահանգստում խոցվել է վառելիքաքսանյութերի բազան, որը ներգրավված էր Ուկրաինայի բանակի ստորաբաժանումների վառելիքային ապահովման գործում։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 502 անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Սև ծովի ջրատարածքի վրա։

Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, առավոտյան արձանագրվել է ռեակտիվ ԱԹՍ-ների հարձակում Կիևի և մարզի վրա։ Բրովարներում ուժեղ հրդեհ է սկսվել, ինչպես նաև Կիևում լսվել են պայթյուններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *