Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացնել մի քանի հարյուր հազար մարդու

Ստացվել է ռազմական հետախուզության զեկույց Ռուսաստանի՝ մոբիլիզացիային նախապատրաստվելու մասին։ Ամեն ինչ հաստատվում է ռուսական ներքին փաստաթղթերով. նրանք դա պատրաստում են աշնանը՝ խորհրդարանական ընտրությունների իմիտացիայից անմիջապես հետո։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Պուտինը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե իբր ռուսաստանցիները աջակցում են պատերազմին։ Այսպես կոչված ընտրություններից հետո նա նախատեսում է մինչև տարվա վերջ մի քանի հարյուր հազար ռուսաստանցիների լրացուցիչ արագ մոբիլիզացիա, իսկ հաջորդ տարում՝ ևս այնքան։ Սա կլինի ի լրումն այն հավաքագրման, որը նրանք փորձում են իրականացնել պայմանագրային ծառայության միջոցով։

Մենք պատրաստվում ենք մեր սեփական ակտիվ գործողություններին, որպեսզի հնարավորինս դժվարացնենք Ռուսաստանի համար նման ծրագրերի իրականացումը։ Ես համապատասխան հանձնարարականներ եմ տվել մեր հատուկ ծառայություններին», — նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *