Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական, ռադիոտեխնոլոգիաների մասնագետ Սերգեյ Բեսկրեստնովը տուժել է ռուսական ԱԹՍ-ների հարձակումից։ Բեսկրեստնովը հայտնի է «Ֆլեշ» անունով։ Նրա տան վրա արձակվել է ռուսական չորս «Շահեդ» տիպի անօդաչու սարք։
«Մեկ կառավարվող ռեակտիվ «Շահեդ»-ը հասել է և խփվել է իմ տան պատին։ Տունս այլևս չկա։ Ես վնասվել եմ, բայց գլխավորն այն է, որ հրաշքով ողջ եմ մնացել»,- գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկար։
Նախկինում Կիևի մարզի ռազմական վարչության ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել էր, որ գիշերային հարձակման ժամանակ տարածաշրջանում տուժել է մեկ անձ՝ 1974 թվականին ծնված տղամարդ, ում վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ «Ֆլեշ»-ը ծնվել է 1974 թվականին։