Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, ապրանքանիշը՝ «Մեղրու զովացուցիչ ըմպելիք»):
Պարզվել է, որ այստեղ առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. մասնավորապես՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը, ինչպես նաև հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պատշաճ պահպանումը,
– հատակների, դռների պատերի մի շարք հատվածներ եղել են անհարթ և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղները չեն կանխարգելել կեղտի և բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը և խոնավության խտացումը,
– սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ: