Կիևում պայթյուններ են․ տեղի բնակիչներն ահաբեկված են

Օգոստոսի 12-ի առավոտյան Կիևում պայթյուններ են լսվել, որից հետո օդային տագնապ է հնչեցվել։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, մայրաքաղաքի ուղղությամբ են շարժվում տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ Դրանք, հավանաբար, ռեակտիվ շարժիչով են։

«Կիևի բնակիչներին խնդրվում է պաստպարվել և մնալ այնտեղ մինչև օդային տագնապը դադարի», – հայտնել են տեղական իշխանությունները։

Պայթյուններ են լսվել նաև Կիևի արվարձաններում, մասնավորապես՝ Բրովարիում։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է տարածաշրջանի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքերի մասին։

«Տարածաշրջանում գործում են ՀՕՊ ուժեր», – ասվում է հայտարարության մեջ։

Կիևի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ևս հայտնել է, որ այսօր առավոտյան ռուսական զորքերը հարձակվել են տարածաշրջանի վրա հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ «Բրովարի շրջանում հակառակորդի հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել», – ասվում է հայտարարության մեջ։

Հարձակման հետևանքով վիրավորվել է 65-ամյա տղամարդ։ Նա հոսպիտալացվել է, և բժիշկները նրա մոտ ախտորոշել են բեկորային վերքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *