Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար


Աշխարհ


ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակ Ռոբերտ Գիլմանին ներում շնորհելու համար։ Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ուիթքոֆը գրել է X սոցիալական հարթակում՝ հրապարակելով ինքնաթիռից լուսանկարներ Գիլմանի հետ, որը 4 տարվա կալանքից հետո արդեն հայրենիքում է։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին Ռոբերտին մարդասիրական նկատառումներով ներում շնորհելու և այդ գործընթացին նրա անձնական մասնակցության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուիթքոֆը նաև շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը Ռուսաստանում կալանավորված ամերիկացիներին վերադարձնելու գործում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես շնորհակալություն էր հայտնել Գիլմանի ազատ արձակման համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դա դրական քայլ է համարում, սակայն մտադիր է հասնել նաև Ռուսաստանում կալանավորված մյուս ամերիկացիների վերադարձին։

2022 թվականի հունվարին Գիլմանը, Սուխումի-Մոսկվա գնացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, ագրեսիվ վարք է դրսևորել և բախման մեջ մտել «Ռուսական երկաթուղիների» աշխատակիցների հետ։ Վորոնեժում նրան իջեցրել են գնացքից և տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա սկսել է հարվածել ոստիկանի։

Գիլմանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, այնուհետև 2023 թվականին նրա գործը վերանայվել է և պատիժը մեղմացվել մինչև 3,5 տարվա ազատազրկման։ Վորոնեժի ուղղիչ գաղութ ժամանելուց հետո Գիլմանը հարձակումներ է կատարել Դաշնային քրեակատարողական ծառայության և Քննչական կոմիտեի աշխատակիցների վրա։ 2025 թվականի վերջին դատարանը խստացրել է Գիլմանի դատավճիռը՝ ազատազրկման ժամկետը երկարաձգելով մինչև 10 տարի։

Օգոստոսի 10-ի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, և դրա դիմաց Վաշինգտոնից չի պահանջել որևէ մեկին ազատ չի արձակել։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *