Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին

Իրանի խորհրդարանը 183 ձայնի մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որը միտված է երկիր օտարերկրյա հետախուզական ծառայությունների, պետությունների և արտասահմանյան կազմակերպությունների ներթափանցմանը հակազդելուն, հաղորդում է Tasnim-ը։

Ինչպես հայտնել է խորհրդարանի նախագահության խոսնակ Աբաս Գուդարզին, փաստաթուղթը քննարկվել է այսօրվա նիստում՝ մասննագիտական հանձնաժողովի զեկույցի ներկայացումից և օրինագծի կողմնակիցների ու ընդդիմախոսների ելույթներից հետո։

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Քաշքավին հայտարարել է, որ Իրանում արդեն գոյություն ունի լրտեսության վերաբերյալ օրենսդրություն, սակայն մինչև այժմ իրավական բաց էր պահպանվում «օտարերկրյա ազդեցության» հարցերում։

Ըստ նրա, նոր օրինագիծը կոչված է ստեղծելու հստակ իրավական մեխանիզմներ օտարերկրյա միջամտության բացահայտման, կանխարգելման և կասեցման համար։ Փաստաթուղթը մշակվել է բոլոր համապատասխան պետական գերատեսչությունների մասնակցությամբ, իսկ դրա մանրամասն քննարկումը սկսվել էր դեռևս 12-օրյա պատերազմից առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *