Լիբանանը վերացրել է մահապատիժը | Top-News.am


Աշխարհ


Լիբանանի խորհրդարանն ընդունել է մահապատիժը վերացնող օրինագիծը։ Associated Press-ի հաղորդմամբ՝ 128 պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, բացառությամբ «Հեզբոլլահ» դաշինքի ներկայացուցիչների։

Նոր օրենքով մահապատիժը կփոխարինվի հարկադիր աշխատանքով ցմահ ազատազրկմամբ։

Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը որոշումն անվանել է «պատմական քայլ»:

Օրինագծի ընդունումը ողջունել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Human Rights Watch-ի Լիբանանի ներկայացուցիչ Ռամզի Քայսը հայտարարել է, որ այն կարևոր քայլ է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *