Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող, անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝

▪️ արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը,

▪️ պատշաճ չեն իրականացվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները,

▪️ հատակների և պատերի մակերևույթները չեն համապատասխանել սահմանված պահանջներին,

▪️ արտադրամասն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։

Արտադրական գործունեությունը կասեցվել է։

«Հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար տնտեսվարողին սահմանվել է ժամկետ։

Սննդամթերքի անվտանգության պահանջն առաջնային է»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *