Իսլամաբադն աշխատում է ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանն աշխատում է ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու և խաղաղ գործընթացը տապալելու փորձերը կանխելու ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին, հաղորդում է Al Jazeera-ն։

Նա նշել է, որ Իսլամաբադը շարունակում է ջանքերը փոխըմբռնման հուշագրի (MoU) իրականացման ուղղությամբ, որը միտված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի վերականգնմանը, ինչպես նաև Օրմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը։

Անդրաբին հայտնել է, որ օգոստոսի 10-ին Պակիստանի փոխվարչապետը և փոխարտգործնախարարը բանակցություններ են վարել Իրանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի ներկայացուցիչների հետ։

Պակիստանի և Իրանի արտգործնախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Բացի դրանից, Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին այցով գտնվում է Թեհրանում։ Անդրաբիի կարծիքով՝ այս այցը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է նաև համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրի թեմային՝ այն անվանելով Սաուդյան Արաբիայի հետ Իսլամաբադի ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված ջանքերի մի մաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *