Դերասանուհին բազմոցին նստած մահացել է – Հրապարակ

Մոսկվայում 72 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի եւ բալետի պարուհի Նատալյա Տրուբնիկովան։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Համաձայն հաղորդման, նախօրեին Տրուբնիկովան եւ հարեւանուհին զրուցել են, սակայն երեկոյան արդեն դերասանուհին հեռախոսազանգերին չի պատասխանել։ Դա էլ անհանգստացրել է հարեւանուհուն եւ նա գնացել է դերասանուհու բնակարան։ Այնտեղ էլ հայտնաբերել է Տրուբնիկովայի անշնչացած մարմինը՝ բազմոցին նստած։ Պարբերականը մանրամասնում է, որ Տրուբնիկովան տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *