Երիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար


Հայաստան


Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։
 
Օրվա խորհրդի համատեքստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՇՄ նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։
 
Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել Երիտասարդների ազգային հայտարարությունը, որը մշակվել է Երիտասարդների տեղական համաժողովի՝ LCOY Հայաստանի շրջանակում՝ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդների և դեռահասների մասնակցությամբ։
 
Հայտարարությունն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթությունները, առաջարկներն ու ակնկալիքները՝ ներկայացնելով նրանց միասնական դիրքորոշումը։
 
Ինձ համար կարևոր է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, իսկ նրանց ներգրավվածությունը բնապահպանական և կլիմայական օրակարգերի ձևավորման գործընթացներում՝ իրական և գործուն։
 
«Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- գրառման վերջում նշել է Համբարձում Մաթևոսյանը։
 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *