ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կհեռանա իր պաշտոնից։ Լևիթի խոսքով՝ որոշման պատճառը ընտանիքին և երեխաներին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությունն է։ Թրամփը Լևիթին անվանել է իր «ամենահուսալի օգնականներից» մեկը՝ նշելով, որ լիովին հասկանում և հարգում է նրա որոշումը։
Լևիթը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակ 27-ամյա Լևիթը դարձել էր ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը։ Մինչ այդ նա եղել էր Թրամփի՝ 2024 թվականի նախագահական ընտրարշավի մամուլի քարտուղարը և համարվում է MAGA (Make America Great Again)
շարժման հայտնի ներկայացուցիչներից մեկը։
Իր հեռանալու մասին հայտարարությունից հետո Լևիթը սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում աշխատելն իր համար եղել է «կյանքի պատիվն ու արկածը»։ Նա ընդգծել է, որ մայրությունը և միաժամանակ նման պատասխանատու պաշտոնում աշխատելը եղել են իր կյանքի ամենաարժեքավոր, դժվարին և երջանիկ շրջաններից մեկը։
Սպիտակ տանը աշխատանքի ընթացքում Լևիթը հայտնի էր լրագրողների հետ երբեմն կոշտ և լարված շփումներով։ Նա պարբերաբար քննադատում էր մի շարք լրատվամիջոցների՝ նրանց մեղադրելով կողմնակալ լուսաբանման մեջ։
Դեռեւս չի հայտարարվել, թե ով կփոխարինի Քերոլայն Լևիթին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում։