Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը այսօր պահանջված է, քան երբևէ,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես համոզված եմ, որ մենք պահպանում ենք բարոյական առաջնորդությունը միջազգային ասպարեզում, որը միշտ պահանջված է եղել, իսկ այն ավարտից հետո, որն, հուսով եմ, համեմատաբար արագ կլինի, բարոյական առաջնորդությունը կպահանջվի, քան երբևէ»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստում։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը չի հեռանալու միջազգային իրավունքի նորմերից և կդիմադրի դրանք խաթարելու փորձերին այն ժամանակ, երբ Արևմուտքը գնալով ավելի հաճախ է դիմում ուժի և նոր գաղութատիրական մեթոդների։ «Այսօրվա պայմաններում, երբ Արևմուտքը գնալով ավելի հաճախ և լայնորեն դիմում է ուժի անօրինական կիրառման, նոր գաղութատիրական դիկտատի և ուղղակի թալանի մեթոդների, ՀԱՊԿ երկրները չեն փոխում և չեն վերանայում իրենց գործունեության նպատակները։ Մենք չենք հեռանալու միջազգային իրավունքի ունիվերսալ նորմերից, հակառակը՝ կդիմադրենք դրանք խաթարելու փորձերին և կդիմադրենք աշխարհում անօրինություն հաստատելու փորձերին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի նիստում։