Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ

Կոլումբիայի նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելյան խոստացել է ստեղծել արտակարգ իրավիճակների հիմնադրամ՝ օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված հիվանդանոցների, դպրոցների, բնակելի տների և ենթակառուցվածքների վերականգնմանը աջակցելու համար։

Եկրաշարժի հետևանքով զոհվել է 265 մարդ, իսկ շուրջ 500-ը շարունակում են անհետ կորած համարվել։ «Սա, անկասկած, հսկայական մասշտաբների ողբերգություն է։ Մեր ջանքերն ուղղված են անհետ կորածների որոնմանը , – ազգային ուղերձով օգոստոսի 12-ին հայտարարել է Դե Լա Էսպրիելյան, որը ստանձնել էր պաշտոնը երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։

Դե Լա Էսպրիելյան երկրում հայտարարել է տնտեսական արտակարգ իրավիճակ՝ երկրաշարժի պատճառած վնասներին արձագանքելու նպատակով, սակայն չի հստակեցրել, թե ինչ միջոցառումներ է դա ենթադրելու։

7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը փլուզել էր շենքեր Կոլումբիայի արևմտյան հատվածի խոշոր քաղաքներում։

Պաշտոնյաների գնահատմամբ՝ դրա հետևանքով վիրավորվել է 3,770 մարդու, ավերել՝ ավելի քան 9,550 տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *