Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը

Ֆրանսիայում վերջին երկու ամսում՝ հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով մոտ 300 ջրահեղձման դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է France Inter ռադիոկայանը, վկայակաչոլեով Ֆրանսիայի Սպորտի նախարար Մարինա Ֆերարիին։ Հունիսի 19-ից ի վեր՝ ջրահեղձ է եղել 301 մարդ, ասել է նախարարը եւ մանրամասնել, որ նշված ցուցանիշը 14 տոկոսով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։Ողբերգական պատահարներ եղել են ինչպես բաց ջրի վրա, այնպես էլ ջրանցքներում, մասնավոր լողավազաններում։

Նշենք, որ Ֆրանսիայի 78 շրջաններում անոմալ շոգ եղանակի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» աստիճան։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին պահպանել զգուշություն՝ խմել շատ քանակությամբ մաքուր ջուր, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ ցերեկային ժամանակ դրսում քիչ մնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *