Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են հարվածներով․ ինչ է հայտնի

Ռուսաստանի բանակը Իզմայիլ նավահանգստում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման կետին, ինչպես նաև ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսաստանի զինուժը հարվածել է նաև Ռենի նավահանգստում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարական կետին։

Բացի այդ, ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 362 անօդաչու Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրենբուրգի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Տուլայի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի, Բաշկորտոստանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի ու Ազովի և Սև ծովերի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *