
«Թուրքական ոսկու ձեռնարկություններ» ընկերությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանում պետական սեփականություն հանդիսացող «Azer Gold» ընկերության հետ համապարփակ համագործակցության շուրջ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Համագործակցության նպատակն է օպտիմալացնել ընկերության արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը և նպաստել կայուն աճի նպատակների իրականացմանը։ Հնարավոր համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի՝ հանքաքարի մատակարարումից մինչև համատեղ ձեռնարկությունների հիմնում։