Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի մասին դասեր կարդալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Սա աղաղակող և ամոթալի կեղծավորություն է։ Ձեր աջակցությունը Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ոչնչացրել է բոլոր այն բարոյական սկզբունքները, որոնց մասին դուք խոսում եք», — նշել է նա։