Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է:

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ աճող հետաքրքրություն։ Հայաստանում կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար վերածվում է գործնական կիրառման՝ միջազգային փոխանցումներից մինչև խնայողություններ և վճարումներ։ Ի՞նչ հնարավորություններ է սա ստեղծում հայկական շուկայի համար, ի՞նչն է խոչընդոտում թվային ակտիվների ավելի լայն տարածմանը, և ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին՝ բլոկչեյնի ու ֆինանսական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դառնալու համար։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի հետ՝ անդրադառնալով նաև կարգավորմանը, ոլորտին անհրաժեշտ մասնագետներին և հայկական ստարտափների հետ համագործակցության հեռանկարներին։

  1. Հայաստանը ՏՏ ոլորտի արագ աճ է արձանագրում։ Ինչո՞ւ է հայկական շուկան ռազմավարական առումով հետաքրքիր Binance-ի համար։

Հայաստանը հետաքրքիր է երկու գործոնի համադրությամբ․ այստեղ կա ուժեղ տեխնոլոգիական միջավայր, և միաժամանակ աճում է մարդկանց հետաքրքրությունը նոր ֆինանսական գործիքների նկատմամբ։ Մեզ համար սա կարևոր համադրություն է։

Վերջերս մենք հետազոտություն ենք անցկացրել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող Binance-ի օգտատերերի շրջանում։ Հարցվածների 77,1%-ը նշում է, որ կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, իսկ 57,3%-ը վերջին մեկ տարվա ընթացքում սկսել է ավելի հաճախ օգտվել դրանցից։ Այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ միայն հետաքրքրություն տեխնոլոգիայի նկատմամբ, այլև աստիճանական անցում դեպի դրա գործնական կիրառումը։

  1. Որքանո՞վ է իրատեսական Հայաստանի՝ կրիպտոարժույթների և բլոկչեյնի տարածաշրջանային կենտրոն դառնալը։

Ներուժ միանշանակ կա։ Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ աճող հետաքրքրություն։

Սակայն միայն հետաքրքրությունը բավարար չէ տարածաշրջանային կենտրոն դառնալու համար։ Անհրաժեշտ են հստակ կանոններ, ենթակառուցվածքներ, մասնագետներ և, ամենակարևորը, իրական պրոդուկտներ ու պահանջարկ՝ մարդկանց և բիզնեսի կողմից։ Ուստի այսօր ես կխոսեի հենց զգալի ներուժի մասին, որը դեռ պետք է իրացնել։

  1. Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը Binance-ի ընդլայնման համաշխարհային ռազմավարության մեջ։

Մեզ համար Հայաստանը հետաքրքիր շուկա է, որտեղ տեսնում ենք աճող պահանջարկ և թվային ակտիվների գործնական կիրառման ավելի ու ավելի շատ հնարավորություններ։

Սակայն մեր մոտեցումն ամենուր նույնն է․ մենք շուկան չենք զարգացնում պարզապես այնտեղ ներկայություն ունենալու համար։ Մենք ուսումնասիրում ենք օգտատերերի կարիքները, տեղական ֆինանսական համակարգը և կարգավորող միջավայրը, ապա դրանց հիման վրա որոշում հաջորդ քայլերը։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում Binance-ի ներկայությունը Հայաստանում 5–10 տարի անց։

Ես այս հարցին ավելի լայն տեսանկյունից կնայեի։ Ամբողջ աշխարհում ավանդական ֆինանսների և թվային ակտիվների միջև սահմանն աստիճանաբար վերանում է։ Կրիպտոարժույթներն այլևս միայն ներդրումների կամ առևտրի գործիք չեն։ Դրանք նաև վճարումներ են, փոխանցումներ, խնայողություններ և առօրյա ֆինանսական այլ գործառնություններ։

Հայ օգտատերերը նույնպես ակնկալում են նման զարգացում․ հարցվածների 83,3%-ը կարծում է, որ առաջիկա տարիներին կրիպտոարժույթներն ավելի լայնորեն կկիրառվեն երկրում, իսկ 34,4%-ը վճարումները համարում է ապագայում դրանց զանգվածային օգտագործման հիմնական ուղղությունը։

Ուստի ինձ համար 5–10 տարի անց գլխավոր հարցը կլինի ոչ թե այն, թե քանի մարդ է «օգտվում կրիպտոարժույթներից», այլ այն, թե որքան բնական են թվային ակտիվները դարձել նրանց առօրյա ֆինանսական կյանքի մասը։

  1. Ինչպե՞ս են հայ օգտատերերն այսօր օգտագործում կրիպտոարժույթները։

Այստեղ հետաքրքիր փոփոխություն է նկատվում։ Կրիպտոարժույթներն աստիճանաբար դադարում են բացառապես ներդրումային գործիք լինելուց։

Հարցվածների 56,3%-ը դրանք օգտագործում է կամ նախատեսում է օգտագործել միջազգային փոխանցումների համար, 55,2%-ը՝ ներդրումների և առևտրի, 45,8%-ը՝ խնայողությունների, իսկ 42,7%-ը՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար։

Երբ խնդրեցինք ընտրել միայն մեկ հիմնական նպատակ, առաջին տեղում կրկին միջազգային փոխանցումներն էին։ Հայաստանի համար սա հատկապես խոսուն արդյունք է․ գործնական կիրառությունն արդեն շուկայի նույնքան կարևոր բաղադրիչ է դառնում, որքան ներդրումները։

  1. Ի՞նչն է այսօր խոչընդոտում կրիպտոարժույթների ավելի լայն տարածմանը։

Ամենամեծ խոչընդոտը բավականին պարզ է՝ մարդիկ բավարար գիտելիքներ չունեն։ Այսպես է պատասխանել հետազոտության մասնակիցների 38,5%-ը։ Եվս 27,1%-ը նշում է ռիսկերն ու գների տատանողականությունը։

Ուստի շուկայի զարգացման հաջորդ փուլը միայն նոր պրոդուկտներով չի սահմանափակվում։ Պետք է մարդկանց բացատրել, թե ինչպես են դրանք աշխատում, ինչ ռիսկեր կան և ինչպես անվտանգ օգտվել դրանցից։ Որքան հասկանալի է դառնում տեխնոլոգիան, այնքան ավելի հեշտ է առաջին քայլն անել։

  1. Որքանո՞վ է Binance-ի համար կարևոր կրիպտոարժույթների առօրյա օգտագործումը։

Սա շուկայի զարգացման ամենահետաքրքիր ուղղություններից մեկն է։ Եթե թվային ակտիվները պետք է լայն տարածում ստանան, դրանք պետք է լուծեն մարդկանց համար հասկանալի առօրյա խնդիրներ։

Արդեն այսօր մեր հետազոտության մասնակիցների 42,7%-ը կրիպտոարժույթներն օգտագործում է կամ նախատեսում է օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար։ Իսկ առաջիկա հինգ տարիների հեռանկարով հարցվածներն ամենից հաճախ հենց վճարումներն են նշում որպես հնարավոր ամենատարածված կիրառություն։

Այսինքն՝ հաջորդ փուլը մեծապես անցում է «ես կրիպտոարժույթ ունեմ» մոտեցումից դեպի «ես օգտվում եմ դրանից» մոտեցումը։

  1. Ինչպե՞ս է կառուցվում Binance-ի երկխոսությունը Հայաստանի կարգավորող մարմինների հետ։

Մենք կարգավորումը համարում ենք հասուն շուկայի անհրաժեշտ բաղադրիչ և պետական մարմինների հետ համագործակցում ենք սահմանված ընթացակարգերի շրջանակում։

Մեր դերն այստեղ բավականին հստակ է․ մենք չենք սահմանում կանոնները, բայց կարող ենք կիսվել մեր փորձով։ Binance-ն աշխատում է տարբեր կարգավորվող շուկաներում, ուստի մենք մեծ գործնական փորձ ենք կուտակել կարգավորող պահանջներին համապատասխանության, անվտանգության և ռիսկերի կառավարման հարցերում։ Եթե այդ փորձը օգտակար է մասնագիտական երկխոսության համար, մենք պատրաստ ենք կիսվել դրանով։

  1. Կարգավորման ո՞ր մոդելն է թույլ տալիս միաժամանակ աջակցել նորարարություններին և պաշտպանել ներդրողներին։

Չեմ կարծում, թե գոյություն ունի մեկ իդեալական մոդել, որը կարելի է պարզապես մի երկրից պատճենել և կիրառել մեկ այլ երկրում։

Սակայն հիմնական սկզբունքները հստակ են․ կանոնները պետք է լինեն թափանցիկ և հետևողական, օգտատերերը՝ պաշտպանված, իսկ բիզնեսը պետք է հասկանա, թե ինչ է իրենից պահանջվում։ Միաժամանակ կարգավորումը պետք է հաշվի առնի, որ տեխնոլոգիան շատ արագ է զարգանում։

Կարևոր է նաև ձևավորել համապարփակ կարգավորող շրջանակ, որը կներառի ոչ միայն սփոթ առևտուրը, այլև թվային ակտիվների ու պրոդուկտների այլ տեսակներ, օրինակ՝ ֆյուչերսներ, սթեյբլքոյններ և թոքենացված ակտիվներ։ Միջազգային հարթակների համար հատկապես կարևոր է նախապես հասկանալ տարբեր պրոդուկտների մասով գործունեության ընդհանուր սկզբունքներն ու պայմանները, այլ ոչ միայն շուկայի մեկ հատվածին վերաբերող կանոնները։

Ուստի լավագույն արդյունքը սովորաբար տալիս է ոչ թե այլ երկրի համակարգի պատճենումը, այլ կոնկրետ շուկային հարմարեցված մոդելը, որը միաժամանակ ապահովում է օգտատերերի պաշտպանությունն ու նոր ֆինանսական պրոդուկտների զարգացման հստակ պայմանները։

  1. Ինչպե՞ս է Binance-ն ապահովում կարգավորող պահանջներին համապատասխանությունը։

Մեզ համար կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը՝ compliance-ը, վաղուց դադարել է պարզապես պարտադիր գործառույթ լինելուց․ այն բիզնեսի ենթակառուցվածքի մաս է։

Binance-ն այս ուղղությամբ հարյուրավոր միլիոն դոլարներ է ներդնում։ 2026 թվականի սկզբին անմիջապես համապատասխանության ապահովման ստորաբաժանումում աշխատում էր ավելի քան 600 աշխատակից, իսկ ևս 950-ից ավելի մասնագետներ և պայմանագրային գործընկերներ համապատասխանության ապահովման գործառույթներ էին իրականացնում տեխնոլոգիաների, պրոդուկտների և հաճախորդների սպասարկման ոլորտներում։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոսքը ավելի քան 1 500 մարդու մասին է՝ Binance-ի համաշխարհային թիմի մոտ մեկ քառորդը։ Այս ծավալն ակնհայտ ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք վերաբերվում այս ուղղությանը։

  1. Միջազգային ո՞ր փորձը կարող է օգտակար լինել Հայաստանին։

Ես կդիտարկեի ոչ թե մեկ կոնկրետ երկիր, այլ տարբեր մոդելներ։ Մի դեպքում հետաքրքիր է լիցենզավորման մոտեցումը, մեկ այլ դեպքում՝ օգտատերերի պաշտպանության, տեղեկատվության բացահայտման կամ ռիսկերի կառավարման փորձը։

Գլխավորը կարգավորումը մեխանիկորեն չպատճենելն է։ Ֆինանսական համակարգերն ու շուկաները տարբեր են։ Միջազգային փորձն օգտակար է որպես լուծումների համախումբ, որից կարելի է ընտրել այն, ինչ իսկապես համապատասխանում է Հայաստանին։

  1. Ի՞նչ մասնագետների կարիք կունենա ոլորտը։

Ոչ միայն բլոկչեյն մշակողների․ սա կարևոր է ընդգծել։ Ոլորտին անհրաժեշտ են կիբերանվտանգության, տվյալների, ֆինանսական տեխնոլոգիաների, կարգավորող պահանջներին համապատասխանության, պրոդուկտների և թվային ֆինանսների մասնագետներ։

Ըստ էության՝ բլոկչեյնն ավելի ու ավելի է դառնում տեխնոլոգիական և ֆինանսական ավելի լայն ոլորտի մաս։ Հետևաբար անհրաժեշտ հմտությունների շրջանակը նույնպես զգալիորեն ընդլայնվում է։

  1. Դիտարկո՞ւմ եք հայկական ստարտափների հետ համագործակցության հնարավորությունները։

Իհարկե, մենք հետևում ենք տեխնոլոգիական էկոհամակարգին և հետաքրքիր նախագծերին։ Սակայն այստեղ ամեն ինչ կախված է կոնկրետ պրոդուկտից, թիմից, պահանջներին համապատասխանությունից և այն իրական արժեքից, որը նախագիծը կարող է ստեղծել։

Մենք բաց ենք երկխոսության և այնպիսի գործընկերությունների համար, որոնք իսկապես օգտակար են օգտատերերին և նպաստում են էկոհամակարգի զարգացմանը։

  1. Կարո՞ղ է Հայաստանը Binance-ի համար դառնալ մշակումների կամ նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։

Հայաստանը միանշանակ ունի տեխնոլոգիական հիմք՝ բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտական կարողությունները զարգացնելու համար։ Հետագան կախված կլինի նրանից, թե ինչպես է զարգանում էկոհամակարգը, ինչ նախագծեր են ի հայտ գալիս և ինչ մասնագետներ են ձևավորվում։

Ուստի մենք ուշադիր հետևում ենք շուկային, սակայն այսօր չէինք ցանկանա խոստանալ ներկայության կոնկրետ ձևաչափեր, որոնք դեռ գոյություն չունեն։

  1. Որքանո՞վ են կարևոր տեխնոլոգիապես զարգացած փոքր երկրները։

Թվային տնտեսության մեջ երկրի չափը միշտ չէ, որ որոշում է դրա ազդեցությունը։ Երբեմն փոքր շուկան կարող է ավելի արագ առաջ շարժվել հենց այն պատճառով, որ այնտեղ կան ուժեղ տեխնոլոգիական համայնք և ձեռնարկատերեր, իսկ նոր լուծումները փորձարկելն ավելի հեշտ է։

Ուստի ինձ համար շուկայի չափից ավելի կարևոր է տաղանդի, ենթակառուցվածքների, ձեռնարկատիրության և օգտատերերի իրական պահանջարկի համադրությունը։

NYT. ԱՄՆ իշխանությունները քննարկում են լաստանավերի օգտագործումը միգրանտների արտաքսման համար

ԱՄՆ իշխանությունները քննարկում են միգրանտներին Կենտրոնական և Հարավային Ամերիկա արտաքսելու համար լաստանավեր օգտագործելու հնարավորությունը, հայտնել է New York Times թերթը՝ հղում…

Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի․ հայտնում  է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Միհրան Պողոսյանն է:

– Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի գործողություններին՝ ասաց, որ վերջինս դիվերսանտ չէ: Ամեն անգամ, երբ իրավապահների բացթողումների արդյունքում ինչ-որ աղետալի իրավիճակ է ստեղծվում երկրում, Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է առանց այդ էլ խիստ ուղղորդված իրավապահներին, ապա վերջում արդարանում, թե կարծիք էր հայտնում: Այս անգամ էլ, փոխանակ իրավապահների գործողություններին գնահատական հնչեցնի, տուժողի քայլերին տվեց գնահատականներ, օրինակ՝ ասաց, թե Անի Ավետիսյանը պետք է սպասեր ոստիկաններին՝ ոչինչ չձեռնարկեր, եւ ոչինչ էլ չէր լինի: Բայց եթե իրավապահները 2-3 օր տեղյակ էին, որ ադրբեջանցի զինված տղամարդ է ՀՀ սահմանը հատել, հարց է ծագում՝ ինչո՞ւ Սյունիքի ամեն համայնքում ոստիկան, ԱԱԾ ծառայողներ չկային, ինչո՞ւ են ոստիկաններն այդքան ուշ ժամանել դեպքի վայր եւ այլն:

– Երբեք այսքան կախյալ, քաղաքական իշխանություններից ոչ մի միլիմետր չշեղվող իրավական համակարգ չենք ունեցել, ինչպես հիմա է: Ես անհավանական եմ համարում, որ քաղաքական իշխանության կողմից հնչած հայտարարությունները հարուցված գործի շրջանակներում կարող են հերքվել: Մի փոքրիկ դետալ նկատեցի, որի մասին ուզում եմ նշել: Քաղաքական իշխանությունը հարուցված գործի մասին այսքան տեղեկություններ չպետք է ունենար, բայց ստացվում է այնպես, որ ամեն մանրուքից տեղյակ են, ուստի հրահանգում են ամեն րոպե, թե քննությունն ինչ ուղղությամբ տարվի: Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ադրբեջանցի զինվորը դիմադրություն չի ցուցաբերել եւ այլն, բայց ես նկատեցի, որ տուժող կողմի հարազատներն իրենց հարցազրույցներում ասում էին, որ հարվածներ են հասցվել ադրբեջանցուն այն ժամանակ, երբ զենքը դատարկվել է, եւ նա փորձել է զենքը լիցքավորել այդ ընթացքում: Այստեղ հակասություն է առաջանում: Համոզված եմ, որ այս գործի քննության ընթացքում, քանի որ քաղաքական շահեր են սպասարկում իրավապահները, արձանագրելու են, որ պահունակը դատարկված չի եղել, եւ հիմնավորելու են այն տեսանկյունից, որ կատարվածը սովորական կրիմինալ դեպք է, իսկ Հայաստանում պարբերաբար նման դեպքեր տեղի են ունենում: Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա այս իշխանությունը տարիներ շարունակ ամենից շատն է խախտել այն, քրեադատավարական ընթացակարգեր խախտող իշխանություն է սա, իսկ դատախազությունը, Քննչական կոմիտեն սիրով իրականացնում են դա: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են ինչ-որ անձանց քիմքին հաճո գործողություններ կատարում, առանց իրավական հիմքերի: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անգամ հրահանգեց կապարակնքել «Ռեդ սթոր» տեխնիկայի խանութը: Հանրությունն ուշադրություն չդարձրեց դրան, նա տեսավ, որ ոչ մեկին չհետաքրքրեց, թե խանութի սեփականատերը որքան վնասներ կրեց, եւ այլն, անցավ հաջորդ գործողություններին, հերթը հասավ Գագիկ Ծառուկյանին, հետո՝ այլ անձանց, եւ այսպես շարունակ: Այստեղ կարեւորն իրենց համար այն է, որ կա կատարող, եւ կա հանձնարարող, վերջ:

– Փաշինյանը պնդում է, որ զորամասը լքած ադրբեջանցուն նաեւ Ադրբեջանում են հետախուզում հայտարարել, ուստի այնտեղ դատելու են, իբրեւ թե՝ եթե անգամ հանձնենք, նա գնալու է՝ ադրբեջանական բանտում նստի: Բայց մի բան է, որ նրան Ադրբեջանում դատեն դասալքության համար, մեկ այլ բան է, որ Հայաստանում դատեն մահափորձ կատարելու համար: Բաքվում կարող են անգամ առհասարակ չդատել՝ ինքն ինչ գիտի։

– Ես վստահ եմ, որ Հայաստանում եւս նրան մահափորձի մեղադրանքով չեն դատելու՝ հաշվի առնելով քաղաքական կոնյունկտուրան: Նրան սպանության փորձի հետ կապված որեւէ պատասխանատվության չեն ենթարկելու, օրինակ` առողջությանը ծանր վնաս հասցնելու դրվագով են շարժվելու: Մեղմ են գործելու, փորձելու են նրան սովորական հանցագործ ներկայացնել, պատժելու են եւ դրանից հետո՝ որպես բարի կամքի դրսեւորում, ուղարկելու են Բաքու՝ իբրեւ պատիժը շարունակելու համար:

– Փաշինյանը երեկ անգամ ադրբեջանցի հանցագործին համեմատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ասել է՝ նրանք էլ են հանցագործ, ադրբեջանցին էլ:

– Նման համեմատություններ կարող է անել մեկը, ով չունի պատմական հիշողություն եւ ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ: Նման համեմատությունները ես շատ բացասական եմ ընկալում, բայց դա կրկին հաստատում է, որ օրվա իշխանության համար ադրբեջանական շահերը շատ ավելի կարեւոր են, քան ՀՀ քաղաքացիների շահերը: Փաշինյանը չի ցանկանում որեւէ թթու խոսք ասել թշնամի պետության քաղաքացիների հասցեին:

Հոկտեմբերի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հոկտեմբերի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 360 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 362.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 361 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 364.06 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 402,5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 407 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 400.34 դրամ, վաճառքի […]

El País. Մեքսիկայի բանտում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 16-ը տուժել են

Մեքսիկայի Սինալոա նահանգի «Էլ Կաստիլիո» բանտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։ Իրավիճակը կայունացնելու համար հաստատություն…

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին

Ավելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և տեղափոխվել է պահեստային օդանավակայաններ՝ անվտանգության սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով մայրաքաղաքի օդանավակայանների տվյալները։

Խոսքը երեք օդանավակայանների մասին է՝ Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի։ Ըստ բաց տվյալների՝ պահեստային օդանավակայաններ են մեկնել Վնուկովո թռչող 15 ինքնաթիռ, ևս 4- ը՝ Դոմոդեդովո, այդ թվում ՝ Երևանից։

Փաշինյանի միջամտությամբ դատարանն արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտնում է, որ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա․

«Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։

Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով»,- հայտնել է Ղազարյանը։