Հոկտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները․ հայտնում են քաղաքապետարանից։

«Փակ կլինեն նաև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կատարած զիջումների ոչ ամբողջական ցանկը։ Այսօր, հիշեցնենք, Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե ինքը ոչինչ էլ չի զիջել ոչ մեկին։

Այս առնչությամբ Սաղաթելյանի հրապարակումը՝ ստորև․

«Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը։

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց առաջ նա կարդա այս ցանկը ու լռի.

1. Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։

2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռազմավարական դիրքերը հանձնեցիր՝ ասելով, թե բա ձյունոտ սարերը մեզ պե՞տք են:

3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։

7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։

8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։ Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:

9. 2022 թ. Պրահայում՝ բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում՝ գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։

10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։

11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։

12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։

13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում ։

14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։

15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։

16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի հետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով, մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։

17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։

18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների, Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։ Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին, քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:

Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակութային ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապարհով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձերն այլևս սպառված են»:

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյանը կետերով ներկայացրել է

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է կետեր, թե ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ…

Հույս ունեմ հայ կանանց կկարողանանք ուղղություն ցույց տալ, որ օգտվեն AIWA-ի հնարավորություններից


Հույս ունեմ հայ կանանց կկարողանանք ուղղություն ցույց տալ, որ օգտվեն AIWA-ի հնարավորություններից

Որն է Իրանի դեմ պատերազմի դադարեցման նախապայմանը

Միացյալ Նահանգները անում է ամեն բան, որպեսզի իրանական իշխանությունները զգալիորեն կրճատեն ուրանի հարստացման մակարդակը։ Դա է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի դադարեցման հիմնական նախապայմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխանախագահ Ջեյ Դի Վենսը։ Reuters-ի հետ զրույցում Վենսն ասել է, որ եթե Իրանը չի ուզում միջուկային զենք ունենալ, ապա նրա ինչին են պետք 60 տոկոսանոց հարստացման մակարդակի ուրանը։ Եթե Թեհրանը իրապես չի ցանկանում ունենալ միջուկային զենք, ըստ Վենսի, պետք է նման բարձր մակարդակի հարստացված ուրան չունենա։

Դա է, ըստ նրա, Թեհրանի վարչակարգի դեմ պատերազմի դադարեցման հիմնական հարցը։ Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ փոխնախագահի, պատրաստ են նախկինի նման գործարք կնքել Թեհրանի հետ։ Սակայն պահանջում են, որ միջուկային ոլորտում կոնկրետ զիջումներ կատարվեն Թեհրանի կողմից։ Նա նաեւ ասել է, որ իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ դեռ հստակ չէ, թե Թեհրանում ով է վերջնական որոշումներ կայացնողը։

Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերին:

Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում սպանված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան

Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։

Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։

Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։

Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։

Ես ապշած եմ Ձեր հնարամտության վրա․ պարոն Փաշինյան, Դուք Ձեր ռեկորդը գերազանցեցիք․ Մնացականյան


Ես ապշած եմ Ձեր հնարամտության վրա․ պարոն Փաշինյան, Դուք Ձեր ռեկորդը գերազանցեցիք․ Մնացականյան

Արոտավայրերի հարցը՝ վիճաբանության ու ծեծկռտուքի պատճառ․ Արարատի մարզում 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գևորգ Շ.-ն, 30-ամյա Գոռ Ն.-ն և 22-ամյա Ռաֆայել Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շակո Հ.-ի, 25-ամյա Արման Հ.-ի, 26-ամյա Մհեր Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սաշա Հ.-ի հետ։

Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շակո Հ.-ն, Արման Հ.-ն, Մհեր Հ.-ն և Սաշա Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ Գևորգ Շ.-ին, Գոռ Ն.-ին և Ռաֆայել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշում է լրատվամիջոցը։