Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը

Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ 11-ամյա Ն․ Ղ․-ն վիճել և քաշ է տվել իր երեխային ու խաղացել նրա հայրիկի անվան հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Անուշ Մ․-ի որդին՝ 10-ամյա Մ․ Գ․-ն, դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ համադասարանցի Ն․ Ղ․-ն վիճաբանել է նրա հետ, հրելով գցել գետնին և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի վերաբերյալ Անուշ Մ․-ն դիմել է Ն․ Ղ․-ի հայրիկին՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Ղ․-ին, ով, պաշտպանելով իր երեխային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով բեռնափոխադրումները՝ մինչև տարեկան 15 միլիոն տոննա. Ալիև

Ադրբեջանի նպատակը միջնաժամկետ հեռանկարում երկրի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով բեռնափոխադրումների ծավալը յուրաքանչյուր ուղղությամբ տարեկան մինչև 15…

Մոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 370 չվերթ է հետաձգվել, ևս 62-ը՝ չեղարկվել։…

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Էնդրյու Ջոնսոնն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տարածաշրջաններում քաղաքացիների ներգրավվածության խթանում» ծրագրի շրջանակում։

Այցի ընթացքում Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը նաև հանդիպել է Մարտունի համայնքի շուրջ 70 բնակչի հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին՝ հարցեր ուղղելու և իրենց տեսակետներն արտահայտելու տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։

Այցը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին՝ անմիջական երկխոսություն ծավալելու միջազգային գործընկերոջ հետ՝ ընդգծելով իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման վրա ազդող հարցերի շուրջ։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ դրա նախկին դատավորներից մեկը ստացել…

Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում են անցկացրել Կասպյան գագաթնաժողովից հետո։ Այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակիցը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ փակ դռների հետևում ընթացած բանակցությունները տևել են շուրջ 15 րոպե։ Հանդիպման մասին նախապես հայտարարված չի եղել։

Բանակցությունների կազմակերպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ առանձին-առանձին պայմանավորվելով Փաշինյանի և Ալիևի հետ։

Փաշինյանը, որ չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սպասել է դրա ավարտին՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու համար։

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել․ «Կոմերսանտ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել, հայտնում է «Կոմերսանտը»։

«Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Այն տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպման անցկացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածի ընթացքում նա այդ հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար», – նշվում է հրապարակման մեջ։

Մինչ Պուտինի՝ Թուրքմենստան մեկնելը Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Փաշինյան-Պուտին հետ նախատեսված չէ։ Սակայն ՌԴ նախագահի օգնականը չէր բացառել միջոցառման շրջանակում նրանց շփումները։