Իշխանությունները գործում են ի վնաս ազգային շահերի և անտեսում են մարզերի խնդիրները. Կարապետյան

Ցանկացած հարևանի, ներառյալ՝ Թուրքիայի հետ պետական հարաբերությունների կառուցումը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի և սեփական արտադրողի պաշտպանության, այլ ոչ թե գործող իշխանությանը մատուցվող նախընտրական նվերների վրա: Մայիսի 6-ին իր համակիրներից մեկի հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Պատմելով Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ իր վերջին հանդիպումների մասին՝ փորձագետը նշել է տարածաշրջանում գյուղատնտեսության օրհասական վիճակը, որտեղ, նրա տվյալներով, մշակվում է հողերի միայն 10%-ը։ Մարդիկ խոր դժգոհություն են հայտնում վերջին ութ տարիների ընթացքում կառավարության աջակցության բացակայության և արտադրանքի իրացման հարցերում առկա անորոշության վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Կարապետյանը. «Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտում մշակվում է հողերի ընդամենը 10%-ը, իսկ մարդիկ չեն հասկանում՝ ինչպես վաճառեն իրենց բերքը»։ Որպես համակարգային լուծում՝ նա առաջարկել է մթերման կայանների ցանցի ներդրումը, ինչը ֆերմերներին հնարավարություն կընձեռի հաշվարկել շահույթը դեռ տարեսկզբին։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և հունիսի 4-ին սահմանի բացման մասին լուրերին՝ քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Անկարայի և Բաքվի նման քայլերը «նախընտրական նվերներ» են՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու համար։ Սամվել Կարապետյանը նշել է. «Մենք նորմալ հարաբերություններ ենք կառուցելու Թուրքիայի հետ, սակայն ելնելով Հայաստանի շահերից. մենք սահմանի բացումը կենսական հարց չենք համարի, եթե դրանից տուժելու է մեր գյուղատնտեսությունը»։ Նա հավելել է, որ տեղական արտադրությանը սպառնացող վտանգի դեպքում անհրաժեշտ սահմանափակումներ կմտցվեն։

Զրույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հարթակներում Հայաստանի ղեկավարության պահվածքին, մասնավորապես՝ Արցախի առաջնորդների և ժողովրդի հասցեին Իլհամ Ալիևի կտրուկ հայտարարություններին արձագանքի բացակայությանը։ Կարապետյանն ընդգծել է, որ ընթացիկ քաղաքական դասավորվածության մեջ հայկական իշխանությունները փաստացի զրկված են ձայնի իրավունքից և ստիպված են լուռ լսել հայրենակիցների հասցեին հնչող մեղադրանքները։ Ըստ նրա՝ Ալիևը բացահայտորեն ցույց է տալիս եվրոպական կառույցների դիրքորոշման արհամարհումը, մինչդեռ Փաշինյանը միայն հաստատում է իր կախվածությունը հարյուր հազարավոր մարդկանց Հայաստան վերաբնակեցնելու արտաքին ծրագրերից։ Եզրափակելով միտքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շեշտել է, որ վերադարձն արժանապատվությանն ու տնտեսական աճին անհնար է առանց ներկայիս քաղաքական կուրսից վճռական հրաժարման։

ԱՄՆ-ն կթուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե գործարք լինի

ԱՄՆ-ն կթուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե գործարք լինի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-վ կթեթևացնի Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը և այլ զիջումներ կանի Իրանի հետ համաձայնության գալու պայմանով։
     «Եթե մենք կնքենք այս գործարքը, մենք կթեթևացնենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները և այլն», – մեջբերում է PBS-ը ամերիկացի առաջնորդի խոսքերը հարցազրույցի ժամանակ:

Ձերբակալվել է ավտոբուսին հարվածած 19-ամյա երիտասարդը (տեսանյութ)

Ձերբակալվել է ավտոբուսին հարվածած 19-ամյա երիտասարդը

ՆԳՆ-ն տեղեկացնում է. «Ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Սուրեն Պապիկյանը Լեհաստանի ՊՆ նախարարի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։

Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։

Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները Երևանում։ Սուրեն Պապիկյանը Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել է այցելել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Դադարեցվել է Հորմուզի նեղուցի բեռնանավերի «ազատագրման» օպերացիան


Սպիտակ տան վարչակազմում որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել «Ազատության նախագիծ» օպերացիան, որի նպատակը լինելու էր Հորմուզի նեղուցում արգելափակված…

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին նախընտրական նվերներ են անելու. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում». Գլեն Դիզեն

«Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում». Գլեն Դիզեն

Իրանը հաղթանակած դուրս կգա Մերձավոր Արևելքի հակամարտությունից, X սոցիալական ցանցում ասել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
     «Մարկո Ռուբիոն պնդում է, որ «Էպիկական կատաղություն» օպերացիան ավարտվել է, քանի որ նպատակներն իրականացվել են։ Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում։ Չեղավ ռեժիմի փոփոխություն, չկար միջուկային գործարք, չկար բալիստիկ հրթիռների և անօդաչու սարքերի սահմանափակումներ, Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջև կապերի խզում չկար, իսկ Հորմուզի նեղուցն այժմ Իրանի վերահսկողության տակ է»,- գրել է նա։
     Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ոչնչացվել են ամերիկյան բազաները, թուլացել է ԱՄՆ-ի դաշինքի համակարգը։
     «Այս էպիկական ձախողումը պարզապես հերթական անհաջող ռեժիմի փոփոխությունը չէր, այն լրջորեն կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արևելքում: Այն ամենը, ինչ ձեռք բերվեց բազմաթիվ իրանցիների սպանությամբ և Էփշտեյնի գործի նյութերը ԶԼՄ-ներից թաքցնելով»,- եզրափակել է Դիզենը:
     Անցած շաբաթ ամերիկացիները միակողմանիորեն երկարաձգեցին զինադադարը մինչև կարգավորման շուրջ երկխոսության ավարտը։ Ի սկզբանե հրադադարը պետք է տևեր երկու շաբաթ, այս մասին ապրիլի 8-ին հայտարարեցին հակամարտության երկու կողմերը։
     Սրանից հետո տեղի ունեցած բանակցություններն արդյունքի չբերեցին։ Վաշինգթոնը հայտարարեց իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ խոստանալով վերացնել այն միայն համաձայնության գալուց հետո։ Իրանը պատասխանել է՝ արգելափակելով Հորմուզի նեղուցը և հրաժարվելով նոր շփումներից։