Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց
Author: Julbaz
Իրավիճակը լարվեց. Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց

Իրավիճակը լարվեց. Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց
Անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին Էմանուել Մակրոնին
Եթե ՀՀ-ի ներկայիս ռուսաֆոբներն ամրապնդեն իրենց դիրքերն ընտրություններում, ապա ՌԴ-ի հետ հարաբերությունները կարող է դառնալ անշրջելի․ Կոսաչև
Եվրոպական Միությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին իր կազմում. սա Բրյուսելի կողմից խաբեություն է։ Այս մասին նշել է Դաշնության Խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում։
Նա հավելել է, որ, իր կարծիքով, տրանսատլանտյան համայնքի նպատակն է որքան հնարավոր է բարդացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Բայց միևնույն ժամանակ՝ ամեն ինչ տանում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացման, որոնց բարձր որակը ձեռք է բերվել և վաստակվել է մեր նախնիների սերունդների կողմից։ Եվ եթե Հայաստանի կառավարության ներկայիս ռուսաֆոբներն ամրապնդեն իրենց դիրքերը հունիսի 7-ի ընտրություններում, ապա այս վատթարացումը կարող է դառնալ անշրջելի», – ընդգծել է նա։
Դաշնության Խորհրդի փոխնախագահը նշել է, որ երևանյան գագաթնաժողովը բնույթով հակառուսական է, և որ «ԵՄ-ից դուրս այդքան շատ ռուսաֆոբներ երկար ժամանակ չէին հավաքվել մեկ տեղում»։
«Որոշ ժամանակ առաջ երկու բարձրաստիճան հայ պաշտոնյաներ անընդմեջ՝ վարչապետ Փաշինյանը և խոսնակ Ալեն Սիմոնյանը, Մոսկվայում իրենց զրուցակիցներին ջերմեռանդորեն վստահեցրին, որ «Երևանը սրբորեն մեծարում է մեր եղբայրության պատմությունը և երբեք չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է վնասել Ռուսաստանին», – հիշեցրել է քաղաքական գործիչը։

Հրաձգություն՝ Սպիտակ տան մոտ
«Ատելության խոսքի տարածումը սոցցանցերում, երբեմն՝ մամուլում, խնդիր է ԵՄ շատ երկրների համար». Նիկոլ Փաշինյան
Տավուշի մարզպետի կադրային արտառոց նշանակումը

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 27-ին որոշել է Գոհար Թամամյանին ազատել Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տ…
Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան
Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել ստրեսային վիճակի մեջ: 2 շաբաթվա ընթացքում նա սկսում է հարվարվել այդ վիճակի հետ և այն դարձնում իր առօրայի մի մասը․ գրել է Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Պատերազմների, համավարակների, բնական աղետների առաջին 6-7 օրերը ամենաստրեսայինն են, որից հետո մարդը սկսում է ապրել այդ ամենի հետ և սկսում հետևել իրադարձություններին զուտ՝ առավոտ-երեկո սկզբունքով: 2 շաբաթ անց դրանով հետաքրքրվողների քանակը սահմանափակվում է անձնական փոխկապակցվածություն ունեցողների շրջանով: Սա փաստ է, ապացուցված հոգեբանների աշխատանքներով և իրական կյանքում:
Սա վերաբերում է նաև քարոզարշավներին: Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը, որպեզի մարդկանց մոտ ժամանակի ընթացքում բթանա հետաքրքրությունը քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ: Հետաքրքրության կորուստը նաև բերում է գործողության պասիվության: Ըստ այդմ, գերկարևոր է ժամանակից շուտ չսպառել այն տեղեկատվական, մարկետինգային և կազմակերպչական «պատռոնները», որոնք կարող են պետք գալ վերջին շաբաթվա ընթացքում: Ուշադիր եղեք կոնտենտ ստեղծելուց: Դրանց միատիպությունը և «սքրոլի» աշխարհում միանման ձևավորումը անխուսափելիորեն բերելու են հետաքրքրության անկման:
Հեռու տարեք ձեր վախերը, գնացեք ձեր կերպարներին «ոչ սազական» տեղեկատվական ռիսկի: Հավատացեք, եթե այսօրվա հանդիսատեսին դուք «շոկի» չենթարկեք, ապա չեք հայտնվի նրա գլխի մեջ:
Հ.Գ. Վերը նշված թեզը վերաբերվում է նաև հեղափոխական գործողություններին: Հեղափոխությունը պետք է 3-րդ, կամ 4-րդ օրը արդեն հասնի ուժերի հակառակ դասավորվածության: Ցանկացած հեղափոխական գործողություն, որը թևակոխում է 7-րդ օրը՝ տապալվելու է»:
Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իտալիայի վարչապետը այս հայտարարությունն արել…