Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայ…

Ակցիայի մասնակիցներից Աննա Կոստանյանը նույնպես անգլերենով դիմեց գագաթնաժողովի մասնակիցներին՝ քննադատության արժանացնելով եվրոպական բարձրաստիճան պաշտոմյաներին՝…
Գրեթե 50 երկրներից աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, հանդիպում են Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Խոր աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում գրեթե 50 երկրներից, այդ թվում՝ Եվրամիության բոլոր 27 անդամներից, առաջնորդներ կհանդիպեն երկուշաբթի օրը՝ դեմ առ դեմ քննարկելու կարևոր քաղաքական հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան լարվածությունը․ գրում է Euronews-ը։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես սպասվում է, կհանդիպի մի քանի երկրների առաջնորդների հետ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես կմասնակցի գագաթնաժողովին որպես հյուր։ Սա առաջին անգամ է, երբ ոչ եվրոպական երկիր մասնակցում է հանդիպմանը։
«Եվրոպան և Կանադան ավելին են, քան պարզապես համախոհ գործընկերներ. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»,- նշել է Կոշտան։
Ինչպես նշվում է, կկայանա նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ եվրոպացի առաջնորդներ, քանի որ նախկին խորհրդային երկիրը հույս ունի ավելի մոտենալ եվրոպական ծիրին՝ ձգտելով աստիճանաբար հեռանալ Ռուսաստանից։
Երևանը մի քանի օրով կվերածվի եվրոպական մայրաքաղաքի՝ առաջիկա օրերին հյուրընկալելով 2 գագաթնաժողով։
Մայիսի 4-ին Երևանում կկայանա համաեվրոպական հանդիպում, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի խնդիրը. գրում է «Военное обозрение»-ն։
Ինչպես նշվում է, եվրոպացի առաջնորդները ժամանել են Երևան՝ քննարկելու եվրոպական հարցերը։ Իհարկե, դա կարող էր արվել Բրյուսելում, բայց Փաշինյանն առաջարկել է Երևանը, և բոլորը համաձայնել են։
Այս պրակտիկան նոր չէ. այն կիրառվում է այն երկրներում, որոնք դժվար ընտրությունների առաջ են կանգնած։
Հունիսին Հայաստանը նոր վարչապետ կընտրի, ուստի Փաշինյանը որոշել է ապահովագրվել։ Ըստ պարբերականի՝ Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում են քննարկել Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցության նոր ձևերը, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի միջև կապերի խզման տարբերակները։ Այստեղ լծակներից մեկը Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև ցամաքային կապն է, որը հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։
Եվրոպական առաջնորդները գալիս են Հայաստան՝ երկու աննախադեպ գագաթնաժողովների համար այն երկրում, որը վաղուց համարվում էր Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցը Հարավային Կովկասում. գրել է BBC-ին։
Երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող այս երկրի խորհրդանշական լինելը դժվար է թերագնահատել. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ հայկական հողում տեղակայված է ռուսական ռազմական բազա։
Երկուշաբթի ավելի քան 30 եվրոպացի առաջնորդներ և Կանադայի վարչապետը կմասնակցեն մայրաքաղաք Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին։
Հաջորդ օրը կկայանա ԵՄ-Հայաստան առաջին երկկողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Էներգետիկ ռեսուրսների առումով Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից։ Այն ռուսական գազ է գնում արտոնյալ գնով, ինչը Պուտինը շեշտել է ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցելության ժամանակ։
Շրջադարձային պահը Հայաստանի 2023 թվականի պատերազմն էր հարևան Ադրբեջանի հետ։ Երբ Ադրբեջանը կայծակնային ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղի գրավումն ավարտելու համար՝ վտարելով ավելի քան 100,000 էթնիկ հայերի, Ռուսաստանը, որը տեղում խաղաղապահներ ուներ, մի կողմ քաշվեց։
Ադրբեջանի նախորդ ներխուժումները Հայաստանի տարածք նույնպես անպատասխան մնացին Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։
«Մենք հասկացանք, որ այն անվտանգության ճարտարապետությունը, որում մենք գտնվում ենք, չի աշխատում», – BBC-ին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Խոսելով ԵՄ-ի կողմից սահմանին քաղաքցիական առաքելության տեղակայման մասին, նա ընդգծել է․ «Եվրոպական Միության ֆիզիկական ներկայությունը փոխեց մեր քաղաքացիների ընկալումները։ Մենք հասկացանք, որ հանրային պահանջարկ կա ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների համար»։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք՝ ԵՄ-ին միանալու գործընթացը սկսելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նույնպես արագացել է։ Օգոստոսին նրանց առաջնորդները Սպիտակ տանը ստորագրել են կարևորագույն համաձայնագիր, որը նպատակ ուներ վերջ դնել նրանց միջև տասնամյակներ տևած հակամարտությանը։
Այնտեղ նրանք նաև հայտարարեցին «Թրամփի երթուղու» ծրագրի մասին՝ կարևորագույն կապի միջանցք, որը կանցնի Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով՝ տարածաշրջանը կապելով եվրոպական շուկաների հետ։ Այնուամենայնիվ, երկու հարևանների միջև խաղաղության գործընթացը մնում է փխրուն, և Եվրոպայի կողմից Հայաստանին աջակցությունը դիվանագիտական գին է ունեցել։
Ադրբեջանի խորհրդարանն անցյալ շաբաթ քվեարկել է Եվրախորհրդարանի հետ կապերը կասեցնելու օգտին՝ Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված բանաձևի պատճառով, որը կոչ է անում պահպանել ԼՂ հայերի վերադառնալու իրավունքն, ինչպես նաև Բաքվի կողմից պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Միևնույն ժամանակ՝ Մոսկվան անթաքույց նյարդայնությամբ հետևում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ու ավելի ջերմացող հարաբերություններին։
Անցյալ ամիս ԵՄ-ը հաստատել է Հայաստանի համար նոր քաղաքացիական առաքելություն հաջորդ երկու տարիների համար, որը նախատեսված է ռուսական ապատեղեկատվությանը, կիբեռհարձակումներին և անօրինական ֆինանսական հոսքերին հակազդելու համար, մասնավորապես՝ հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները գործում են և իրական առաջընթաց են գրանցել, բայց դրանք ճնշման տակ են», – նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, որը մասնակցում է գագաթնաժողովներին։
Նրա հիմնական մտահոգությունները Հայաստանի հունիսյան ընտրություններից առաջ արտաքին միջամտությունն էր, ապատեղեկատվությունը և քաղաքական բևեռացումը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի որոշ իրավական գործիքներ այս սպառնալիքներին հակազդելու համար, բայց շատ երկրների նման «նրանք դեռևս լիովին չեն հարմարվել սպառնալիքի մասշտաբին և բարդությանը»։

Իշխանությունները մի քանի հարյուր ոստիկաններ են կենտրոնացրել մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ, ընդդեմ ակցիայի մի քանի տասնյակ անզեն մասնակցի, իսկ աստի…