«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար»․ Արաղչի (լուսանկար)

«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար։

«Փենթագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունը ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար, չորս անգամ ավելի, քան հայտարարվել էր»,- գրել է նախարարը՝ X-ի իր էջում։ ««Իսրայելն առաջին հերթին» մոտեցումը նշանակում է «Ամերիկան՝ վերջին հերթին»»,- եզրափակել է նախարարը։

Ավելի վաղ Փենթագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության համար ԱՄՆ-ի ծախսերը կազմում են 25 միլիարդ դոլար:

Ռուսաստանում փոփոխվել են մաքսային կանոնները․ Wildberries-ը պարզաբանում է տարածել

Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում․ այս մասին ասված է Wildberries-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։

Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, բայց նա արդարացնում է


«Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում, որ եկեղեցին քանդել են, իբր որովհետև, ինչ-որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա, իսկ դուք այդտեղ եկե…

Վարչապետը մայիսի 1-ի գիշերը բեռնակիր է աշխատել


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերն աշխատել է որպես խանութներ և հիվանդանոցներ հաց մատակարարող բեռնակիր՝ այդ կերպ արտահայտելով իր հարգանքը աշխա…

Դատալեքսի խնդիրը. փաստաբանը մատնանշում է վարչական դատարանի գործերի անհասանելիությունը ընտրությունների նախաշեմին

Դատալեքսի խնդիրը. փաստաբանը մատնանշում է վարչական դատարանի գործերի անհասանելիությունը ընտրությունների նախաշեմին