Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով։

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել․ գրում են լրատվամիջոցները։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին։ Սա արտացոլված է Ադրբեջանի խորհրդարանական նստաշրջանում ընդունված «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ» որոշման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Դեսպանը բողոքի նոտա է ստացել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած, ինչպես իրենք են բնորոշել, «հակաադրբեջանական բանաձևի» վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձև է ընդունել։

Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ՝ այն հիմնավորելով «հակաադրբեջանական գործունեությամբ»:…

Մայիսմեկյան միջոցառումները մեկնարկել են. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)

Մայիսմեկյան միջոցառումները մեկնարկել են. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Աշխատավորի օրվա առթիվ Երևանի Ամիրյան փողոցից տարբեր կազմակերպություններ շքերթով կանցնեն դեպի Հանրապետության հրապարակ, որից հետո հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Միլի Մեջլիսը (խորհրդարանը) այսօր՝ մայիսի 1-ին, բանաձև է ընդունել Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ, իբր, ձեռնարկված «կանխակալ գործողությունների վերաբերյալ…

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Fox News-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է…

Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։

Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

Բանն այն է, որ այս ընտրություններին ոչ միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է մասնակցում, այլեւ բարերար Սամվել Կարապետյանը, եւ Աբրահամյանը ռեալ է գնահատում նրանց շանսերը ու չի ցանկանում ընտրություններից հետո «բազարների» մեջ հայտնվել։

Դրան գումարվում է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանն օգտվել է նրա ծառայություններից, բայց նրա նկատմամբ հետապնդումներն այս ամբողջ ընթացքում շարունակվել են՝ իր եւ եղբոր ընտանիքներին պատկանող գույքի բռնագրավման եւ քրեական մի շարք գործերով։