Ավինյանը քաղաքային բյուջեից միլիոններ է բաժանում «յուրայիններին»

Երևանի քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերից ու կից տվյալներից տպավորություն է ստեղծվում, որ բյուջետային միջոցները երբեմն տրամադրվում են ոչ թե մրցակցային ու թափանցիկ գործընթացով ընտրված կազմակերպություններին, այլ անհատ ձեռնարկատերերին, որոնց քաղաքական դիրքորոշումները նկատելի են։

Քաղաքապետարանի որոշման մեջ նշվում է, որ 2026 թվականի բյուջեի շրջանակում իրականացվել է վճարում՝ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և այդ գումարը փոխանցվել է «Հայկ Ալիխանյան» ԱՁ-ին՝ շուրջ 4,583,708 դրամի չափով։ Փաստաթուղթը չի բացատրում, թե ինչ մրցութային կամ ընտրության գործընթացով է ընտրվել տվյալ շահառուն, ինչն արդեն հարցեր է առաջացնում։

Հայկ Ալիխանյանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար, բավական է ուսումնասիրել համացանցում նրա կողմից կատարված հրապարակումները։ Վերջինիս սոցիալական ցանցերի ակտիվությունը ցույց է տալիս հստակ քաղաքական կողմնորոշում։ Ֆեյսբուքյան իր հրապարակումներում նա բացահայտ աջակցություն է հայտնում գործող իշխանությանը և քննադատում ընդդիմությանը։ Տեսանելի են նաև իշխանական լրատվամիջոցների հրապարակումներ, ընդդիմադիր գործիչների, ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտող գրառումներ։


Այսպիսով, Երևանի քաղաքապետի՝ 2026-ի հունվարի 14-ի համապատասխան որոշմամբ տեղի է ունեցել բյուջետային ուղիղ փոխանցում, մրցութային ընթացակարգի վերաբերյալ անորոշություն, ինչը ստիպում է խոսել հնարավոր շահերի բախման կամ առնվազն ոչ բավարար թափանցիկության մասին։

Ուշագրավ է նաև, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե խոշոր կազմակերպության, այլ անհատ ձեռնարկատիրոջ մասին է։ Հայաստանում նման ԱՁ-ների թիվը տասնյակ հազարների է հասնում, և անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ընտրվել հենց այս անձը՝ քաղաքային բյուջեից միջոց ստանալու համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցի նման գործելաոճը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։ Եթե նախկինում հաճախ խոսում էին մրցույթների միջոցով «յուրայիններին» ֆինանսավորելու մասին, ապա այստեղ, կարծես, այդ գործընթացն անգամ շրջանցվում է՝ գումարները փոխանցելով ուղիղ։

Հարկ է նշել, որ քաղաքային բյուջեն հանրային միջոց է, և դրա յուրաքանչյուր դրամի ծախսը պետք է լինի հիմնավորված, թափանցիկ և հաշվետու։ Հակառակ դեպքում նման դեպքերը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, այլև խորացնում են հանրային անվստահությունը իշխանությունների նկատմամբ։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից խնդրեց տեղեկատվություն տրամադրել «Հայկ Ալիխանյան» ԱՁ-ի վերաբերյալ, որը ստանալուն պես կհրապարակենք։

Հասմիկ Մովսիսյան

Քաղաքացիների մոտ 45%-ը պատրաստ է դուրս գալ փողոց, եթե արդար չանցնեն ընտրությունները․ GALLUP

Եթե խորհրդարանական ընտրություններն անարդար անցնեն, պարտրա՞ստ եք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար: Ըստ «GALLUP International Association»-ի անցկացրած հարցման արդյունքների, 36.6%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 9.9%-ը՝ ավելի շուտ այո, 10.2%-ը ավելի շուտ ոչ, 39.1%-ը՝ միանշանակ ոչ:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:

Թուրքերե՞ն, թե՞ ուղղակի լատինատառ. Սարիկ Մինասյանի գրառումը

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի աշխատասեղանին, փաստաթղթերի և աշխատանքային սևագրերի մեջ նկատվել է մի թուղթ՝ «Kars»՝ լատինատառ գրությամբ։

Առաջին հայացքից դա կարող է թվալ սովորական, աննշան մանրուք, սակայն, անկեղծ ասած, բավական խոսուն է։

Անմիջապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հայկական կառույցի ներսում, հայկական միջավայրում, օգտագործվում ոչ թե հայերեն «Ղարս», այլ լատինատառ տարբերակը։ Արդյոք սա պարզապես սովորությո՞ւն է, թե՞ ավելի խորքային միտում՝ երբ հայերենը հետին պլան է մղվում անգամ ներքին աշխատանքային գրառումներում։

Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ լատինատառը հաճախ կիրառվում է արագ գրառումների համար, ինչո՞ւ ընտրել հենց այն ձևը, որը համընկնում է թուրքերենի գրության հետ։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Սարիկ Մինասյանից, սակայն վերջինս զանգերին չպատասխանեց։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով

Երևանում ապրիլի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-5-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի երեկոյան, մայիսի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 4-5, 3-4-ին ևս 3-4 աստիճանով։

Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում. Թաթոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստի մասին

Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում. ու մեզ մնում էր կռահել, թե ինչ է անում այդ օդանավը Երևանում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հետո օրվա մեջ իշխանությունը տարածեց տեղեկություն, թե տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, բայց այդ հայտարարության մեջ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկել այդ հանձնաժողովը։ Ո՞ւր է ընդհանրապես հասել սահմանազատման գործընթացը։ Մենք ցույց տվեցինք, ապացուցեցինք արբանյակային լուսանկարներով, որ Ադրբեջանն ամրանում է մեր տարածքներում, նոր դիրք է կառուցում, մինչդեռ այդ հայտարարության մեջ գոհունակություն են հայտնում Ադրբեջանին՝ մաքրելով Ադրբեջանին ու նրանց ներկայացնելով որպես հումանիստ պետություն։

Սահմանազատումը մեր ամենակարևոր հարցն է, ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիա, որ իմանանք։ Ինչի՞ չեք հրապարակում ինֆորմացիա։ Այդ հանձնաժողովի հայտարարության մեջ ընդամենը տեղեկություն է, որ դեռ համաձայնվել են հանձնարարել կառավարություններին ուղեցույց հաստատել։ Պատկերացնո՞ւմ եք նոր ուղեցույց պիտի դիմեն, որ հաստատեն։ Ինչո՞ւ չեք հրապարակում, ձեր նախընտրական ռեյտինգների՞ց եք վախենում»,-ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում անվտանգության կարևորագույն հարցերի հետ։

Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջանի հետ չենք քննարկում ո՛չ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ո՛չ էլ Բաքվի հայերի վերադարձը. Փաշինյան

Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձը, դրանք պրովոկատիվ են:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը, որովհետև ակնհայտորեն երկու ուղղությամբ քննարկումներներն էլ ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել:

Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո իրենց համար բավարար էֆեկտ չի ունենում, երկրորդ հարցին են անդրադառնում: Դա էժան ներքաղաքական շահարկում է, և ոչ ավելին, ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ՝ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել»,- նշել է Փաշինյանը:

Վարչական ռեսուրսի կիրառումը կունենա հետևանք՝ մարդկանց որևէ միջոցառման և՛ տանելու, և՛ արգելելու համար

30.04.2026

Քաղաքականություն

Վարչական ռեսուրսի կիրառումը կունենա հետևանք՝ մարդկանց որևէ միջոցառման և՛ տանելու, և՛ արգելելու համար

Անկեղծ ես չգիտեի, որ սենց ուժեղ հակակրանք ունեմ ընտրաԿաշառքի նկատմամբ․ Դավթյան

Հանդիսավար Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բայց անկեղծ ես չգիտեի, որ սենց ուժեղ հակակրանք ունեմ ընտրաԿաշառքի նկատմամբ, դեռ մանկուց դաստիարակվել եմ որ շատ վատ բան ա , բայց սենց խորը չէի մտածել երևույթի մասին:

Էսօրվա իրականության ֆոնին , էս քանի օր ա մտքումս անընդհատ էդ թեման ա, ու վախենում եմ մտածել, թէ ինչ զզվանք կապրեմ, եթե պարզվի, որ ունեմ ծանոթ, առավել ևս մոտ մարդ, ում համար կարա նորմալ լինի էս աննորմալ երևույթը: