Թրամփը դժգոհ է Իրանի առաջարկից

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի
առաջարկից և թերահավատորեն է վերաբերվում դրան, քանի որ այն չի վերաբերում Իրանի
միջուկային ծրագրին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն
ամերիկացի պաշտոնյայի։

Աղբյուրի
փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Սպիտակ տունը կարող է ներկայացնել իր պատասխանը և
հակաառաջարկները։ «Նրան դուր չի գալիս այդ առաջարկը»,- ասել է պաշտոնյան։

Երկուշաբթի
օրը Թրամփը խորհրդականների հետ քննարկել է առաջարկը, այն բանից հետո, երբ կիրակի
օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այն փոխանցել է Պակիստանին։

Հայաստանը կատարում է կարևոր քայլ․ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ․ վարչապետ

Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։

Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։

Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։

ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ՝ խոսելով ՀՀ նոր կենսաչափական անձնագրի մասին։

«ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը։

Քաղաքացու օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում իշխանությանը. Ինչո՞ւ է օրը հոգեխանգարմունքի հասցնում նախկին ռեժիմին

Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումն
ու դրա  բազմամարդությունը հոգեխանգարմունք
են հարուցել ընդդիմության շրջանում։  Քարոզչական
մակարդակում տիտանական ջանքեր են գործադրվում արժեզրկելու օրվա հետ կապված ամեն բան՝
միջոցառումների բովանդակությունից մինչև դրանց վրա ծախսված գումարներ, անգամ շահարկվում
է այն հանգամանքը, որ այս տարի օրը նշվեց ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի
ոգեկոչման օրվա հաջորդ օրը։ Թե՝ ինչպե՜ս կարելի է սգո օրվա հաջորդ օրը «խորոված փարթի»
կազմակերպել Երևանի կենտրոնում, առավել ևս՝ «տժժալ» ՀՀ գլխավոր հրապարակում՝ փաստորեն,
մեկ օրով  դուրս գալով «ցեղասպանված ազգի» բարդույթից
ու «հավերժ սգի» ռեժիմից։ «Անուղեղ ստամոքսապաշտներ», «հիշողությունից զուրկ մանկուրտներ»
․․․ սրանք այն՝ համեմատաբար 
մեղմ որակումներն են, որոնցով բնութագրվել են Քաղաքացու օրվան մասնակցած քաղաքացիները,
դե իսկ կառավարող ուժի ներկայացուցիչները՝ միջոցառմանը քաղաքացիներին «դրդածները»,
գամվել են անարգանքի սյունին։  

Տոնացույցում այդպիսի օր ունենալու հանգամանքն
ինքնին ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունից զրկված ու ռևանշիզմով լցված խմբակի
գլխում, քանի որ, համաձայնեք,
գերմարդկային ճիգեր են պահանջվում օրացուցային մեկ օրվա ընթացքում վերապրելու առնվազն երկու տասնամյակի
ընթացքում
տեղի ունեցած անցքերի «լիամետրաժը»՝ պարբերաբար կեղծվող ընտրություններ, իշխանության ուզուրպացիա, քաղաքացիական
անհնազանդության հետևողական ճնշումներ, «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի արյուն, համակարգային
ծաղկող կոռուպցիա, տնտեսական մենաշնորհներ, հարկային ստվեր, թալանված հանրային միջոցներ
․․․ վերջում էլ՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» և․․․ «Նիկոլ վարչապետ»՝ արդեն 8 տարի։
Ամենայն հավանականությամբ՝ նաև առաջիկա 5 տարում։

Ընդդիմությունը հատկապես նախընտրական այս շրջանում, հարկավ,
պետք է է՛լ ավելի ընդգծված հակակրանք ցուցաբերեր օրվա խորհրդի հանդեպ, քանի որ այդ
խորհուրդը հօդս է ցնդեցրել
տարիներով հյուսված մի մեծ բլեֆ, մոլորություն,
 ըստ
որի՝ որևէ քաղաքական
ուժ, ստանձնելով կառավարումը,
հավերժական է, դրա առաջնորդն
էլ՝
անսխալական ու անփոխարինելի: Արդ, որքա՜ն
հրաշալի կլիներ, եթե տեղի ունեցած չլիներ 2018-ի հեղափոխությունը ոչ միայն այն պատճառով,
որ քաղաքացին իրացրեց Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը, այլև արձանագրեց  իշխանությունն իրեն վերադարձրած սուբյեկտ, իշխանության
«միակ տերը» լինելը։ Հենց այս հանգամանքն է, որ սարսափեցնում է նախկին ռեժիմին՝ քաղաքացու՝
ընտրական մախինացիաների օբյեկտ լինել դադարելն ու ընտրությունների ելքը կանխորոշող
սուբյեկտ դառնաը, մեկը, որի հետ այլևս հնարավոր չէ նախընտրական առուծախի մեջ մտնել՝
գնել, կաշառել՝ ընտրական «մազանդան» իջեցնելով տուկի թելի ու սերմացու կարտոշկայի,
մի պարկ պարարտանյութի, մի բանկա ջեմի  ու
5 հազար դրամի մակարդակի
․․․

Քաղաքացուն իր ցուցաբերած կամքի, դրա միջոցով արդյունք արձանագրելու
համար «պատվո հարթակին» կանգնեցնելը՝ օրացույցում այդ կամքի հաղթանակը խորհրդանշող
օր ֆիքսելով,  հակասում է սերժաքոչարյանական
ընդդիմության և դրա «ֆիլիալների» արժեբանությանն ու պլաններին, քանի որ նրանք հասկացել
են, որ այլևս չեն կարող քաղաքացու կամքը շրջանցելով իշխանությունը մեկ անգամ զավթել
ու առնվազն 20 տարի իշխել՝ ուզուրպացված պահելով երկրի ղեկավարի աթոռը։ Այդ մենաշնորհից
զրկված լինելու գիտակցումն է, որ կատաղության նոտաներ է հարուցում նախկին ռեժիմի պարագլուխների
ու նրանց սպասարկող ագիտպրոպի մոտ՝ ստիպելով 
թույն թափել  քաղաքացի՝ սուբյեկտ լինելն
ապացուցող միջոցառումներին մասնակցածների  վրա։   

Ի դեպ, մի կարևոր հանգամանք էլ Քաղաքացու օրը  տոների ցանկ ներառելու մասով․ կառավարությունն այսպիսով ոչ միայն «փոխհատուցել» է 2018 թվականի հեղափոխության հաղթանակում քաղաքացու հետևողական ջանքն ու ներդրումը, այլև «գարանտ է կանգնել» հետագա այդպիսի ներդրումների համար։ Այն է՝ եթե որևէ առաջնորդ կորցնի քաղաքացու հետ
իր կապն ու արհամարհի վերջինիս դերը իրեն պատկանող
իշխանությունն իրացնելիս, ապա, հարկավ, արժանանալու է նույն ճակատագրին՝
հեռացվելու է իշխանությունից ճիշտ այնպես, ինչպես 2018-ին համաժողովրդական, համաքաղաքացիական
ճնշման ներքո։ Այնպես որ, Քաղաքացու օրը ոչ միայն տոն է, այլև հիշեցում իշխանությանը՝
չվարվել քաղաքացու հետ այնպես, ինչպես նախքան այդ էին վարվում՝ նախքան Քաղաքացու օրը
տոների ցանկ ներառելը։ 

Հ. Մ.   

Երևանի 7 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Աբովյան փողոց 38, 40–48 շենքեր, Կորյունի փողոց 7, 7/1 շենքեր, Իսահակյան փողոց 12, 14, 18Ա շենքեր

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբանցք 2, 3, 4, 5 շենքեր, Քոչարյան փողոց 6, 8, 10, 12, 14 շենքեր, «Գոհարիկ Ավագյան» ԱՁ, թիվ 22 խանութ, «Ականաբերդ» ՍՊԸ, «Նոյամ» ՍՊԸ և հարակից ոչ բնակի-բաժանորդներ,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–17:00 Առինջ գյուղ՝ Խ. Աբովյան փողոց 2, 6, 9 առանձնատներ, Պ. Սևակի թաղամաս 17 փողոց առանձնատներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Սիլիկյան թաղամաս՝ 1, 2, 3, 4, 5, 6 փողոցներ մասնակի, Գ. Հասրաթյան փողոց՝ 25/2, 25/4, 25/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 16,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Վարդաշեն 9 փողոց,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

11:00–17:00 Արտաշիսյան փողոց 59, 61, 63, 63Ա, 63Բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր, Մանանդյան փողոց 41/44 շենք, Չեխովի փողոց 47 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց՝ 48, 50, 52, 57Ա, 59Ա շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

10:30–12:30 Բամբակաշատ գյուղ,

11:00-16:00 Տարոնիկ, Առատաշեն, Ակնալիճ գյուղեր,

12:00–13:30 Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ գյուղեր,

Արարատի մարզի՝

11:00-12:30 Բերքանուշ և Դալար գյուղեր մասնակի,

13:30–15:00 Մրգավան գյուղ մասնակի, Արտաշատ քաղաք՝ Աղայան, Ղուկասյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Կոմիտասի և Ստեփանյան փողոցներ մասնակի,

Վայոց Ձորի մարզի՝

11։00-13։30 Արենի գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00–16:30 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղին, Երթուղային թաղամաս, Հարավային թաղամաս, թիվ 4 դպրոց, թիվ 7 մանկապարտեզ, Հրազդանի շարժիչների նորոգման փորձարարական գործարան, ՃՇՇ բազա, գազալցակայան, Հրազդանի քրեակատարողական հիմնարկ, «Արմեն Առաքելյան» ընկերություն, «Արտակ» Քարի ցեխ, ԱՁ «Վարուժան Մկրտչյան», ԱՁ «Արտաշես Ղազարյան», «ՀՄՄ Մայնինգ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–17:00 Աբովյան քաղաքի դատարան և Էլար թաղամաս մասնակի, Ջրաբեր գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–12:00 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–12:30 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–16:50 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

13:00–14:00 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզի՝

10:00–12:00 Իջևան քաղաք՝ Արցախյան և Նալբանդյան փողոցներ մասնակի,

11։30֊14։30 Դիլիջան քաղաք՝ Աղբյուր Սերոբի փողոց մասնակի,

11:00-14:00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղեր, Ոսկեպար ՓՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզի՝

10:00–12:00 Սպիտակ քաղաք՝ Տեր Սիմոնյան փողոց մասնակի, Գյումրու խճուղին, Այգեստան 2-րդ նրբանցք, Աճեմյան փողոց, Ս. Ավետիսյան հրապարակ, Ս. Ավետիսյան փողոց մասնակի, Սպանդարյան, Կամոյի, Մյասնիկյան, Սայաթ-Նովայի և Ալեք Մանուկյան փողոցներ մասնակի,

12:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Պանրագործների և Առափնյա փողոցներ, Սպիտակի բժշկական կենտրոն, Նորվեգական, Էստոնական և Տաշիր թաղամասեր,

11:00–14:00 Ալավերդի քաղաք՝ Սանահին կայարան և Բաղրամյան թաղամասեր, Մարտի 8-ի փողոց,

Շիրակի մարզի՝

11։00-16։00 Անիի տարածաշրջան՝ Բագրավան, Նոր Արթիկ գյուղեր, Դարոժնիկ ՍՊԸ, Ջրափի և Խակով ուղեկալներ, Ջրափիի պոմպակայան, Ամասիայի տարածաշրջան՝ Բյուրական գյուղ մասնակի։

Արարատ կա, կա՛ Արարատ. Հայկ Մարությանը՝ Փաշինյանին

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ անդրադարձել է այսօրվա Փաշինյանի հայտարարությանը, որը վերաբերում է կենսաչափական նոր անձնագրերին:

Պարոն Փաշինյան, լուրջ եմ ասում, սա կոմեդիա ա, ուղղակի վատը էն ա, որ սա տրագիկոմեդիա ա: Դուք Ձեզ լսում ե՞ք, Դուք ի՞նչ եք խոսում ընդհանրապես: Այսինքն՝ Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք, հա, մոռանանք, որ Արարատը կա՞»,- ասում է Մարությանը:

«Դուք գիտե՞ք, որ մարդիկ Խոր Վիրապ են գնում, մեծամասամբ, հենց Արարատի տեսքի համար։ Ենթադրենք՝ դուք Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել եք, որ Արարատը ցույց չտաք, չեք կարողանո՞ւմ այնպիսի հուշարձան դնեք, որտեղ Արարատի երևալու խնդիրը չլինի, իմ կարծիքով հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք»,- հայտարարել է Մարությանը:

Հիշեցնենք, որ կենսաչափական նոր անձնագրում պատկերված է հայոց այբուբենը, Արագածը. իսկ Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, որ Արարատը չերևա

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ-ում չկա պաշտոնյա, ում կինը ենթարկվել է միջազգային իրավունքով սահմանված խոշտանգման. նախկին ՄԻՊ

«Հայաստանի Հանրապետությունում չեմ ճանաչում որևէ մի կնոջ, որը գրավում է այդպիսի պաշտոն և ենթարկված լիներ դաժան վերաբերմունքի այն իմաստով, որը տրվում է միջազգային իրավունքի սահմաններում»,- ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ խոշտանգումների վերաբերյալ վերջին հայտարարություններին։

Նախօրեին Աննա Հակոբյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր դեմ ներկայացված հայցերով խախտում են իր սահմանադրական իրավունքները, խոշտանգումն ու նվաստացումը դատապարտող միջազգային կոնվնեցիաները, իր վրա հոգեբանական ճնշում է գործադրվում։ Դրան ի պատասխան Աննա Հակոբյանի դեմ հայցեր ներկայացրած «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն առաջարկել էր միասին պատկերացնել, թե ի՞նչ է խոշտանգումը, և ո՞վ կարող է խոշտանգվել։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց խոշտանգման իրավական էությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դեռ 1993 թվականին է միացել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մասին» կոնվենցիային։

Նշեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տարբերակում է խոշտանգումը նվաստացնող վերաբերմունքից։

Իսկ թե ինչ է խոշտանգումը, Լարիսա Ալավարդյանը բացատրեց․ «Խոշտանգումն իր մեջ պարունակում է մի քանի կարևորագույն պայմաններ։ Առաջինը՝ դա սիստեմատիկ բնույթ կրող կա՛մ ֆիզիկական, կա՛մ հոգեբանական, նպատակադրված, հասցեական ծանր վատ վերաբերմունքն է»։

Իրավապաշտպանը շարունակեց, որ խոշտանգման երկրորդ պարտադիր հանգամանքն այն է, որ այդ ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցությունը պետք է հետապնդի որոշակի նպատակ՝ կորզել տվյալներ, ստանալ խոստովանություն կամ պարտադրել որևէ պահանջի կատարում։

Հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանը ենթարկվել է խոշտանգման, որ նման պատասխան է տալիս, իրավապաշտպանը պատասխանեց․

«Քանի որ այդ տիկնոջ գիտելիքները մարդու իրավունքների մասին, ես կարծում եմ, գոյություն չունեն… ես հրաժարվում եմ մեկնաբանել այդ տիկնոջ ինչ-որ հայտարարությունները»։

Տիկին Ալավերդյանը հորդորեց լրատվամիջոցներին չմեկնաբանել Աննա Հակոբյանի հայտարարությունները, քանի որ դրանք իջեցնում են Հայաստանի վարկանիշը։ Փոխարենը նա կոչ արեց ԶԼՄ-ներին հետաքրքրվել, թե բյուջետային ի՞նչ միջոցների հաշվին են իրականացվում նրա շքեղ այցելությունները պաշտոնական անձանց ուղեկցությամբ։

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ «Առաջին տիկին» հասկացությունը սովորութային նորմ է, որը պատկանում է պետության գլխին՝ Նախագահի կնոջը, մինչդեռ վարչապետը գործադիր մարմնի ղեկավարն է։ Ըստ այդմ, Ալավերդյանը նրան որակեց որպես ինքնակոչ առաջին տիկին և հարցրեց, թե ի՞նչ աղբյուրներից են ութ տարի շարունակ ֆինանսավորվել նրա անհասկանալի այցերը։

Իրինա Ատանյան