Առանց Արարատ սարի. Խոր Վիրապն էլ՝ հակառակ կողմից. նոր կենսաչափական անձնագրերի տեսքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առանց Արարատ սարի. Խոր Վիրապն էլ՝ հակառակ կողմից. նոր կենսաչափական անձնագրերի տեսքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg

Օմանի ծոցում գտնվող իրանական Չաբահարի նավահանգստի մոտ նկատվում է նավթով բեռնված լցանավերի կուտակում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ծովային հետախուզության և արբանյակային լուսանկարների տվյալնե

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ թեզիսային առաջարկներ է մշակել


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք հրապարակում ենք նոր կարծիքներ, առաջար…

Իրանում հայտարարել են այլ երկրների հետ մարտական փորձով կիսվելու պատրաստակամության մասին

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է կիսել իր զինուժի հնարավորություններն անկախ պետությունների…

«Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». հայաստանյան 6 կուսակցություններ նամակ են հղել ԵՄ-ին

ՀՀ կառավարությունը ակտիվորեն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի…

«Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա»․ Արմեն Հովասափյան

«Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան կառավարիչների թրքահպատակության ու բացառապես թուրքական նարատիվով առաջնորդվելու մասին կարելի է հատորյակներ գրել․ այն դրվագները, որ սրանք սպասարկում են օտարի՝ ոչ հայամետ դիրքորոշումներն ու քաղաքական գիծը, ապացուցված են քանիցս։
     Գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում այս իշխանության բուն առաքելությանը՝ Հայաստանը դարձնել թրքահպատակ մի կենսատարածք, որտեղ ուղղակի հայեր են ապրելու, խոսելու ու գրելու են հայերեն, բայց քաղաքական գիծն ու ընդհանուր քաղաքական տրամաբանությունն ամբողջովին թուրք-ադրբեջանական դուետի տիրույթում է լինելու՝ բխելով նրանց շահերից։
     Սա օդից վերցրած կամ մատից հոտ քաշած դիտարկումներ չեն․ դա ապացուցում են հենց իրենք՝ Հայաստանում իշխող վարչախմբի տարբեր պերսոնաժները։
     Մասնավորապես, երեկ իշխանության վառ ներկայացուցիչ հանդիսացող Հակոբյան Հասմիկն իր հարցազրույցներից մեկում բավական խանդավառված դեմքով և փայլփլուն աչքերով հայտարարել է, թե՝ «այո, այսօր Հայաստանն ունի Լարսի այլընտրանք․ Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հացահատիկ է գալիս»։ Այս դրվագից մի փոքր անց էլ, մյուս տխրահռչակը՝ Թորոսյան Արսենը, հայտնում է, որ «ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում որևէ քայլ ու գործողություն անել Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասով, քանի որ դա Ադրբեջանի տարածք է, և իր սուվերեն տարածքում իրականացրած գործողությանը Հայաստանը չի պատրաստվում արձագանքել»։
     Սրանք թքած ունեն հայկական սրբավայրերի, պատմական արժեքների ու հայի ինքնության վրա, և հիմա ինչքան էլ Արագածը տեղադրեն անձնագրերի մեջ, միևնույն է՝ անհայրենիքության քարոզի դրոշակակիրն են, ու նպատակ ունեն ներսից ամբողջովին բացել երկրի դարպասները։
     Ես սպասում եմ այն օրվան, որ սրանք Ստեփանակերտի փոխարեն կսկսեն ասել «Խանքենդի», ու դա կանեն մեծ սիրով՝ հայտարարելով, որ, դե, ադրբեջանական խոսույթն է այդպես, մենք ո՞նց կարող ենք իրենց տրամաբանությունից դուրս ձևակերպում տալ (ի դեպ՝ ինչպես անում են «Արցախ» բառից հրաժարվելու դրվագում)։
     Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա․ նախ ուղիղ տեքստով հայտարարում են մի բան, ապա ընդգծում, թե՝ «դե, սխալվել ենք, հոգով դաշնակցական ենք եղել, հիմա ուղղվում ենք, սովորում ենք»։ Ու այս էժան բլեֆով մարդկանց մի ստվար զանգվածի աչքերին թոզ են փչում ու ողջ թիմով աղաղակում, թե՝ «խաղաղությունն եկավ», որ «եթե Նիկոլը չլինի՝ Հայաստան չի լինի»։
     Դե հիմա էլ ես եմ ասում՝ եթե Նիկոլը լինի, այ էդ դեպքում Հայաստանն իրոք չի լինի»։

Իրանում մեղադրում են Բաքվին իսրայելական գործողություններում ներգրավվածության մեջ


Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի նախկին արտգործնախարար, ներկայումս պատգամավոր Մանուչեհր Մոթթաքիի հայտարարություններին՝ դրանք ներկայացնելով որպես…

«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան

2025-ին պատժից պայմանական վաղակետ ազատվել է 170 անձ, նախորդ տարվա 134-ի փոխարեն։ Այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ և նաև ունենք հանձնառություն…