Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները. «Ժողովուրդ»

Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։ Նշենք, որ Գրիգորյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։ Ուսումնասիրել ենք մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր Արամ Գրիգորյանի հրապարակային հայտարարագրային տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա և ինչպես է այն ձևավորվել պետական համակարգում աշխատելու տարիների ընթացքում։ Դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազական և քննչական համակարգերում, իսկ ներկայում զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը՝ մասնագիտացած լինելով կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

Ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ դատավոր Արամ Գրիգորյանը վերջին տարիներին հայտարարագրել է հետևյալ գույքն ու ֆինանսական միջոցները։

Նա ունի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ստացել է ժառանգությամբ։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 90 օր և ավելի տիրապետվող ավտոտնակ և ավտոկայանատեղի։ Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Ֆինանսական միջոցների մասով 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ դատավորի բանկային հաշիվներին առկա է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար և 2,445,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են 5,000 եվրո և 15,000 ԱՄՆ դոլար։ Դատավորի հիմնական եկամուտը ձևավորվում է պետական աշխատավարձից․ ըստ հայտարարագրի՝ նա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից ստացել է շուրջ 15,9 միլիոն դրամ աշխատավարձ։ Բացի այդ, հաշվետու տարում նա հայտարարագրել է նաև շուրջ 4,8 միլիոն դրամի ծախսեր՝ կապված ճանապարհածախսի և կեցության հետ։ 2023 թվականին Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 18,2 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև բանկային և կանխիկ միջոցներ՝ ներառյալ դոլար և եվրո։ 2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը ներառում է աշխատավարձ, կենսաթոշակ և այլ պետական վճարումներ։ Այդ տարվա ընթացքում նա ունեցել է նաև շուրջ 6,800 դոլար կանխիկ միջոց»:

ԵՄ-ն կարող է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները

ԵՄ-ն կարող է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի պայմանները․ գրում է Bloomberg-ը։

Եվրամիությունը պահանջում է, որ Ուկրաինան իրականացնի հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում համայնքը ավելի խիստ պայմաններ կսահմանի 90 միլիարդ եվրոյի վարկի համար։

Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինան պետք է ԱԱՀ-ն բարձրացնի մինչև 20% այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ համակարգով և ունեն տարեկան 77,400 եվրոյից ավելի եկամուտ։

 

Ինչպե՞ս կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։ Այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։ Տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։ Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյան-ի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյան-ն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»:

Գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Կանդազին կալանավորած դատավորը. «Ժողովուրդ»

Գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Կանդազին կալանավորած դատավորը. «Ժողովուրդ»

Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ»

Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում»


«Խաղաղության» կարգախոսով ընտրարշավի մեջ մտած իշխող ՔՊ-ն իրականում ոչ թե նախընտրական քարոզչություն է անում, այլ չընտրվելու-չվերարտադրվելու մտքից սարսափած` սեփ…

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029–ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029–ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել | Armat Media

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 29-ին կեսօրից հետո, մայիսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 30.0°C (2008թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա 0.8°C (1974թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 14.6°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։