ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին:

Պարն ուղեկցում է և համոզված եմ՝ շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ արտացոլելով մեր ձգտումները, զգացումները, հույզերն ու ապրումները, ինքնությունն ու ավանդույթները։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։

Մեզանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երևանն ապրում և շնչում է պարով: Այս տարի ևս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երևանցիներին և քաղաքի հյուրերին:

«Արի՛ պարի» կարգախոսը ժամը 16.00-ին տոնական շուրջպարով Հանրապետության հրապարակում կհամախմբի պարախմբերին և պարի սիրահարներին, իսկ ժամը 18.00-ից այն կտարածվի ողջ քաղաքով՝ եզրափակվելով Ազատության հրապարակում:

Պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր:

Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այս պարային հրավառությանը և շրջան կազմելով՝ բոլորս միասին կրկին կհիշեցնենք աշխարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ազգային պարի մասին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու և հիշելու պարարվեստի երախտավորներին, քննարկելու ոլորտին հուզող հարցերը և կատարված աշխատանքը: Մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: ՀՀ կառավարությունը պատրաստ է մշտապես լինել ձեր կողքին` աջակցելով հայկական պարարվեստի զարգացմանն ու միջազգային հարթակներում հայկական պարի ճանաչելիության բարձրացմանը:

Այն տաղանդները, որոնք ցանկություն կունենան դա անել,կաջակցենք


Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտարարել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո առաջնահե…

«Էս մենավոր ձուկ ա՞, մյուսները սատկե՞լ են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Էս մենավոր ձուկ ա՞, մյուսները սատկե՞լ են». Նիկոլ Փաշինյան

«Էս մենավոր ձուկ ա՞, էն մյուսները սատկե՞լ են»,- Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 2 վերանորոգված դպրոցում շրջայցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուսուցիչն արձագանքեց, որ մյուս ձկները սև են, չեն նկատվում: