Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համամասնությամբ ռազմական ոլորտում ամենամեծ ծախսեր կատարող երկրների տասնյակում են

Թեև նրանք համաձայնության են եկել ժամանակավոր խաղաղության համաձայնագրի շուրջ անցյալ օգոստոսին, բայց, այնուամենայնիվ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած տվյալների համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականին աշխարհում ունեցել են ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերը․ գրում է eurasianet.org-ը։

Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը (6.5 տոկոս), իսկ Հայաստանը՝ 7-րդ (6.1 տոկոս)։

Պաշտպանության վրա ամենաբարձր ծախսերը կատարած երկիրը, ինչը զարմանալի չէ, Ուկրաինան է՝ 40 տոկոսով։ Ռուսաստանը (7.5 տոկոս) զբաղեցրել է 4-րդ տեղը՝ Ալժիրից և Իսրայելից հետո։

Առաջին տասնյակում են նաև Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի պետությունները։

Ադրբեջանը, որը 2023 թվականին վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, 2025 թվականին սահմանել է ռազմական ծախսերի ռեկորդ՝ հասցնելով դրանք գրեթե 5 միլիարդ դոլարի։ Սա նշանակալի աճ է 2024 թվականի մոտ 3.8 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի համեմատ։ Այս տարի ռազմական ծախսերը կանխատեսվում են մի փոքր ավելի բարձր, քան 2025 թվականին։

Նույն տարում Հայաստանը ևս ռեկորդային բարձր պաշտպանական ծախսեր է ունեցել՝ ընդհանուր առմամբ մոտ 1.7 միլիարդ դոլար, ինչը մոտ 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա 1.4 միլիարդ դոլարից։

Հայաստանի խորհրդարանը քվեարկել է 2026 թվականի ռազմական բյուջեն կրճատելու օգտին՝ մինչև մոտ 1.47 միլիարդ դոլար, որի մեծ մասը հատկացվելու է բանակի արդիականացմանը։

Միևնույն ժամանակ Eurasianet-ը նկատում է, որ երկու երկրների միջև անցյալ օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ավարտման գործընթացում առաջընթացը կանգ է առել։

Հունիսի սկզբին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք, հավանաբար, կորոշեն բանակցությունների հետագա ընթացքը ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև TRIPP-ի կամ «Թրամփի երթուղու» զարգացման առումով, որը համարվում է «Միջին միջանցք» առևտրային ուղու հիմնական հանգույց։

«Հրապարակ». Կարծում եմ` անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն չունենք


Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ, խոսելով ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի մասին։ «ՀՀ նոր կ…

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ


Քաղաքականություն


ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինելու ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շքերթը կրճատվել է «ներկայիս օպերատիվ իրավիճակի պատճառով»։

Այս տարի շքերթին չի մասնակցի «ռազմական տեխնիկայի շարասյունը»։ Պատճառը կրկին նշվում է՝ «ներկայիս օպերատիվ իրավիճակը», սակայն հստակ չի նշվում, թե ինչն է ազդել նման որոշման վրա։

Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին չեն մասնակցի նաև «Սուվորովյան ռազմական և Նախիմովյան ուսումնարանների սաները, կադետական կորպուսների կրթվողները», հայտնել է նախարարությունը։

Ռազմական տեխնիկան մայիսի 9-ի շքերթում Կարմիր հրապարակում չի մասնակցի առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականին ներխուժեց Ուկրաինա։

«Շքերթի ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ռուսական օդաչուական ցուցադրական ավիախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհիչները Մոսկվայի երկինքը կներկեն Ռուսաստանի Դաշնության դրոշի գույներով», — նշվում է հաղորդագրության մեջ։



Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը


Հայաստան


ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը սոցցանցի իր էջում պարզաբանում է տարածել. «Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։

Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը։



Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին

Կրթությունը Ամիօ բանկի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այս մոտեցման շրջանակում բանկը հովանավորել է բազմաթիվ երիտասարդական և կրթական նախագծեր ու միջոցառումներ, ինչպես նաև նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը՝ Amio Era-ն։ Amio Era ծրագրի շրջանակում, մրցութային կարգով, ֆինանսական խոցելի խմբերից ընտրվում են բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներ։ Ընտրված ուսանողները Ամիօ […]

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները (տեսանյութ)

Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները (տեսանյութ)

Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում է․ մանրամասներ


Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները; Նշվում է, որ պատվիրակո…

Ի՞նչ ադրբեջանական ինքնաթիռ է «Զվարթնոցում» և ո՞ւմ է սպասարկում

Բաքու-Երևան չվերթ է կայացել։ Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական կառավարությանը սպասարկող 4K-8888 բորտը։

Այս ինքնաթիռը սպասարկում է ադրբեջանական պատվիրակություններին․ մասնավորապես ապրիլի 22-ին այդ ինքնաթիռն իրականացրել է Բաքու-Աստանա չվերթը։ Այդ օրը Աստանայում կայացել էր գագաթնաժողով, որին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ ինքնաթիռով այսօր Երևան է ժամանել փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը։

Նա գլխավորում է Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը։

Հայկական կողմից դեռ պարզաբանում և տեղեկություն՝ թե ինչ այց է և ինչ նպատակով, չկա։

«Դինոզավր» խաղալիքի բաղադրության մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել

«Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության…