Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է

Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է

Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»․ «Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:

Նա նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին:

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը», – գրել է նա սոցիալական ցանցում:

Բաքուն քննադատել է այս հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»:

«Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների ոչ բավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում փաստերը քաղաքական նպատակներով: 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխամ», – հայտարարել է խոսնակը»:

Երեկ սգում էինք, այսօր՝ ուրախանում․ Անահիտ Ավանեսյանը ճիշտ է համարում ապրիլի 25–ին «խորոված–փարթի» կազմակերպելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ սգում էինք, այսօր՝ ուրախանում․ Անահիտ Ավանեսյանը ճիշտ է համարում ապրիլի 25–ին «խորոված–փարթի» կազմակերպելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիբանանում զոհերի թիվը հասել է 2496-ի

Հեզբոլլահի և Իսրայելի միջև պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2496-ի․ հայտնում է Լիբանանի Առողջապահության նախարարությունը։

Վիրավորների թիվը հասել է 7725-ի։

Պատերազմի պատճառով տեղահանվածների թիվը գերազանցել է 120․000-ը։

Չնայած հրադադարի հայտարարմանը և դրա հետագա երկարաձգմանը՝ հակամարտությունը շարունակվում է։

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ։

Եվրոպական 7 ընկերության նկատմամբ սանկցիաներ են կիրառվել


Չինաստանը եվրոպական յոթ ընկերությունների հանդեպ սանկցիա է կիրառել։ Պատճառն այն է, որ այդ երկրները թայվանյան իշխանություններին զենք զինամթերք են մատակարարել։…

Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա

Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա

Հռոմի պապը  դատապարտում է ԱՄՆ-ում մահապատժի կիրառման սպառնալիքը

Հռոմի պապ Լևոն 14-րդ-ը  ապրիլի 24-ին դատապարտել է մահապատիժը՝ կոչ անելով վերացնել այն Միացյալ Նահանգներում։

Պապն այդ հայտարարությունն արել է հենց այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր էր ձեռնարկում դաշնային կալանավորների մահապատժի մեթոդները ընդլայնելու ուղղությամբ։

Պապը նշել է, որ կաթոլիկ եկեղեցին սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդկային կյանք սուրբ է՝ բեղմնավորման պահից. գրում է Reuters-ը։

«Այսօր խաբված քաղաքացու օրն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Այսօր խաբված քաղաքացու օրն է»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր ապրիլի 25-ն է՝ խաբված քաղաքացու օրը։

Ժամանակին էլ մի ֆիլմ կար, որի գլխավոր հերոսին պատժում են նրանով, որ թույլ չեն տալիս նրան սուտ խոսել, և դրանից հետո նա ում հանդիպում է, միայն ճշմարտությունն է ասում։ Պատկերացրեք՝ նույնը տեղի ունենար այսօր Հայաստանում։ Այսօրվա միջոցառման ժամանակ Հայաստանի վարչապետը դուրս գար բեմ և չկարողանար էլ խաբել․․․»։

Որ ընկերություններն էին մասնակցում խորոված փարթիին և ովքեր էին DJ-ները


Այսօր՝ Երևանի սրտում, իշխանությունը խորոված փարթի էր կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս կերպ նշում էին քաղաքացու օրը։ «Խաղաղության ձայնը» երաժշ…