
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր ապրիլի 25-ն է՝ խաբված քաղաքացու օրը։
Ժամանակին էլ մի ֆիլմ կար, որի գլխավոր հերոսին պատժում են նրանով, որ թույլ չեն տալիս նրան սուտ խոսել, և դրանից հետո նա ում հանդիպում է, միայն ճշմարտությունն է ասում։ Պատկերացրեք՝ նույնը տեղի ունենար այսօր Հայաստանում։ Այսօրվա միջոցառման ժամանակ Հայաստանի վարչապետը դուրս գար բեմ և չկարողանար էլ խաբել․․․»։