ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի | Top-News.am

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սկսել է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացը՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։

Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։

Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝

— ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտումունեն

— կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձունեն գիտելիքներ արդի

— կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին

— ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն

Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):

Դուք կունենաք հնարավորություն՝

-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին

-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում

-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում

-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների

-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ

-օգտվելու սոցիալական երաշխիքներից

-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին

Դիմելու կարգը

Դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։

Դիմել կարող եք՝

 [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)

ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

«Իսրայելը Լիբանանի հարավում ոչնչացրել է «Հեզբոլլահի» շուրջ 1000 օբյեկտ»․ ՑԱՀԱԼ

«Իսրայելը Լիբանանի հարավում ոչնչացրել է «Հեզբոլլահի» շուրջ 1000 օբյեկտ»․ ՑԱՀԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվող հազարավոր օբյեկտների և կառույցների ոչնչացման մասին:

«ՑԱՀԱԼ-ի զորքերը՝ 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո, Լիբանանի հարավում ոչնչացրել են ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 1000 օբյեկտ, որոնք օգտագործվել են «Հեզբոլլա»-ի կողմից՝ ՑԱՀԱԼ-ի ուժերի դեմ հարձակումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ականապատված կառույցներ և շենքեր, որտեղ պահվում էր զենք», – ասվում է հաղորդագրության մեջ։ Սակայն չի նշվում, թե ինչ ժամանակահատվածում է ոչնչացվել այդքան մեծ քանակությամբ օբյեկտներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել են հարյուրավոր զենքեր, այդ թվում՝ ավտոմատներ և գնդացիրներ, նռնակներ և ականներ, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և տարբեր զինամթերք։

Չինաստանում բնակչության կրճատումը 10 տարում կհասնի 60 միլիոնի․ SCMP

Հիմնական պատճառներից մեկը ծնելիության կտրուկ անկումն է. 2025 թվականին ծնվել է 7,92 մլն երեխա, ինչը 17%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից․․․

«Հրապարակ». Անհետ կորած 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանցիների համար


«Հրապարակի» զրուցակիցը Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովն է, որը պարբերաբար Հայաստան այցելող Ադրբեջանի քաղհասարակության ներկայացու…

Միջնորդները Վաշինգտոնին և Թեհրանին հորդորել են բանակցությունները շարունակել հեռավար ձևաչափով․ WSJ

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից․․․

Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ

Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ

Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են…

Կոլումբիայի նախագահի թեկնածուն հայտարարել է իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

Պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը և ազգային ոստիկանության տնօրենն ինձ հայտնել են, որ նարկոահաբեկչական խմբավորումը կրկին գլխագին է սահմանել իմ համար․․․