300 000 աշխատատեղից որն է Փաշինյանինը լինելու


Ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ շեշտելով, որ իր…

300 000 աշխատատեղից որն է Փաշինյանինը լինելու


Ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ շեշտելով, որ իր…

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ

Կողմերը քննարկել են համատեղ թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքը…

Եվս 3 կազմակերպություն դիտորդական առաքելություն կիրականացնի ընտրություններին

Եվս 3 կազմակերպություն դիտորդական առաքելություն կիրականացնի ընտրություններին

Արևմուտքը փորձում է մեծացնել ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարևան երկրներում. Միքայել Աղասանդյան

Երրորդ ճակատը բացվել է համեմատաբար վերջերս՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական չհրահրված ագրեսիայի մեկնարկով…

Սեն-Լորանի հայելիները վաճառվել են 33,5 միլիոն եվրոյով


Նյու-Յորքի Sotheby’s աճուրդում ապրիլի 22-ին կայացած վաճառքում վաճառվել է 15 հայելիներից բաղկացած եզակի կոմպոզիցիա, որը եղել է Կլոն Լալանիի աշխատանքը։ Այն վաճ…

Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը


Քաղաքականություն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարծիքով՝ նպատակահարմար չէ մոտ ապագայում Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը: «Կարծում ենք, որ պատժամիջոցների վերացումը վաղաժամ է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի  նախագահը:

Նա հիշեցրել է, որ Թեհրանի դեմ եվրոպական պատժամիջոցների պատճառը կառավարության «գործողություններն են սեփական բնակչության դեմ», և նշել է, որ միայն 2026 թվականի սկզբից ի վեր «Իրանի իշխանությունները սպանել են մոտավորապես 17000 քննադատաբար տրամադրված երիտասարդի: Մարդու իրավունքները, մասնավորապես կանանց իրավունքները, ճնշվում են Իրանում»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:

«Մինչև պատժամիջոցների վերացումը մենք պետք է տեսնենք փոփոխություններ՝ հիմնարար փոփոխություններ Իրանում»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կուսակից, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել էր, որ ԵՄ-ն վերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պայմանով, որ այն «համապարփակ» համաձայնության կգա Միացյալ Նահանգների հետ, որը շարունակում է իր ռազմական գործողություններն Իրանի դեմ:



Հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն


Քաղաքականություն


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։ 

ԿԸՀ-ից հայտնում են, որ այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն և մեկ միջազգային կազմակերպություն՝ Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI)։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հավատարմագրման հայտ ուղարկել ԿԸՀ մինչ մայիսի 3-ը։ Վերջնաժամկետից հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է։



Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել


Քաղաքականություն


Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար ԱՄՆ պաշտոնյաներն այլևս չեն մեկնի Պակիստան, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Կիրակի Fox News հեռուստաալիքով հեռարձակված The Sunday Briefing ծրագրի հաղորդավարների հետ հեռախոսազրույցում ամերիկացի ղեկավարը նման որոշումը հիմնավորել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի գերազանցությամբ:

«Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքին են: Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել: Մենք հեռախոս ունենք և լավ, անվտանգ կապուղիներ, թեև, անկեղծ ասած, վստահ չեմ, որ որևէ հեռախոսագիծ կարող է լիովին անվտանգ լինել, բայց մենք ունենք պաշտպանված գծեր»,- ասել է Թրամփը:  

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պակիստան բանակցողներ ուղարկելը ժամանակատար է: «Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց չենք պատրաստվում մարդկանց ուղարկել 18-ժամյա ուղևորության՝ հանդիպելու համար»,- եզրափակել է Թրամփը։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը չեղյալ էր հայտարարել իր բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների արդեն հայտարարված այցն Իսլամաբադ, որտեղ ապրիլի վերջին պետք է տեղի ունենար Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը։



Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի


Քաղաքականություն


Ապրիլի 27-ին Ռուսաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում են Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա Իրանի առաջնորդին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Պուտինը շեշտել է. «Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար և հույս է հայտնել, որ կհաղթահարեն փորձության շրջանը»։

«Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է ՌԴ նախագահն Իրանի արտգործնախարարին:

Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին և Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։