Վաղը Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ․ պարի միջազգայի օրն է
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` ապրիլի 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 28-ի եւ 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով։
Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ցերեկը կլինի +16 +18, երեկոյան` +12 +14, գիշերը` +9 +11։
Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 28-ն արձանագրվել է 2008 թվականին` 30.7°C, ամենացուրտը` 1979 թվականին` 30.7°C։

Եվ մի ասեք, որ ես չէի զգուշացրել, որ Փաշինյանը կկործանի Հայաստանի տնտեսությունը՝ Արցախի կործանումից հետո։ Երևի Ջերմուկը կսկսեն անվճար բաժանել «Ջերմուկ փարթի»…
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեկնել է Ղազախստան։ Նրա թռիչքը տևել է 8 ժամ, քանի որ Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը։ Հերցոգի ինքնաթիռը սիտպված է եղել փոխել ու երկարացնել թռիչքուղին և հազարավոր կիլոմոտրերով՝ Եվրոպայի ու Ռուսաստանի օդային տարածքով հասնել Աստանա. գրում է Ermenihaber-ը։
Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան թույլ չի տվել, որ Իսրայելի վարչապետի իքննաթիռը թռչի իր օդային տարածքով։
Ըստ հեռուստատեսության՝ Թել Ավիվ-Աստանա չվերթը, որը սովորաբար կարող էր շատ ավելի արագ իրականացվել՝ օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը, այս հարկադիր շեղման պատճառով երկարարաձգվել է։
Իսրայելի նախագահը սոցիալական ցանցում գրառում է կատարել և նշել, որ անվտանգ վայրէջք է կատարել Աստանայում։
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ը կնոջ՝ Կամիլայի ուղեկցությամբ պետական այցով ժամանել է ԱՄՆ, հայտնում է BBC-ին։ Այցի ընթացքում նախատեսված են թագավորի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Սպիտակ տանը պաշտոնական դիմավորման արարողությունից բացի թագավորը եւ թագուհին Դոնալդ եւ Մելանիա Թրամփների հետ թեյախմության մասնավոր արարողությանը կմասնակցեն։
Պետական այցը կտեւի մինչեւ ապրիլի 30-ը։ Այցի երկրորդ օրը Կառլոս III-ը Կոնգրեսում հանդես կգա ելույթով։ Սա կլինի բրիտանական միապետի Կապիտոլիումում երկրորդ ելույթը։ Պատմության մեջ առաջին անգամ նման ելույթ Կոնգրեսի առաջ ունեցել էր 1991 թվականին Եղիսաբեթ II թագուհին։