
«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։ – Պուտինի մեսիջը Փաշինյանին՝ վերջին կրեմլյան հանդիպման ժամանակ, կարծես, լրջանում է։ Մոսկվայում այսօր հայտ…
Author: Julbaz
Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին
Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացում են, որ դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5300 դոլար և 14000 դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Թրամփի լիազորությունները:
Բանաձևը պահանջում էր, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չհաստատի հետագա գործողությունները: Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ:
Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվեարկության կդրվի, մինչև հանրապետականները ողջամիտ չգտնվեն և չօգնեն վերջ դնել պատերազմին:
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։
Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։
Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելու և դիտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն 2025 թվականի մարտի 4-30-ն ընկած ժամանակահատվածում Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում իրեն պատկանող օգտահաշվի միջոցով Մ.Բ.-ի հետ վարել է նամակագրություն, նրանից ստացել՝ հասանելիություն է ձեռք բերել և դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:
Ա․Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելը կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ Մ.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է դեռևս 2025 թվականի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Սենատի հանրապետականները տարակարծիք են Իրանի հետ ռազմական հակամարտության 60-օրյա ժամկետի վերաբերյալ արձագանքի հարցում
ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ
Բյուրեղավանում ջրի նմուշառության պատասխանը հայտնի է. Ինչ է հորդորում համայնքապետարանը

Հարգելի՛ բնակիչներ, երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է արդյոք օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Տեղեկացնում…
Միլիոնավոր ամերիկացիներ նոր օրենքի շնորհիվ կարող են արագ կարգով Կանադայի քաղաքացիություն ստանալ. Associated Press
