Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխօգնության…

ԲՀՊՏ-ի նոր տեսակ, նոր կարգավորումներ՝ COP 17-ին ընդառաջ Հայաստանը թարմացնում է իր բնապահպանական օրենսդրությունը

Հայաստանը թարմացնում և բարեփոխում է իր բնապահպանական օրենսդրությունը Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ։ Ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։

Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա բնության հատուկ պահպանվող տարածքի (ԲՀՊՏ) նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Այս տարածքի նկարագրության մեջ նշված է․ «Պահպանվող լանդշաֆտ` մարդու գործունեության և բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձևավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության և դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձևերի զարգացման նպատակներով և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ»։ Պահպանվող լանդշաֆտում արգելվելու է ընդերքօգտագործում, երկրաբանական աշխատանքներ, անտառհատումներ, ջրօգտագործում որոշ բացառություններով և մի շարք այլ գործողություններ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։

Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։ Այն սահմանում է, որ OECM-ը բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք է, որի նկատմամբ չի կիրառվում ԲՀՊՏ-ների համար սույն օրենքով սահմանված հատուկ պահպանության և օգտագործման ռեժիմ, սակայն այս տարածքի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն և երկարաժամկետ արդյունքներ։ «OECM-ների ներառումը նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և գլոբալ նպատակների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում և Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակադրումների համատեքստում»,- նշված է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ։

Նախատեսվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ներգրավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում։ ՏԻՄ-երը կարող են ստեղծել համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք, մշակեն դրա կանոնադրությունը և ապահովեն պահպանությունն ու մշտադիտարկումը, վճար սահմանեն այդ տարածք այցելության համար։

Օրենքի նախագծում ամրագրվել են բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի հասկացությունները, ստեղծվել դրանց կառավարման ու կանոնադրական կարգավորման իրավական հիմքերը։

Սահմանվել են ԲՀՊՏ-ների ստեղծման նպատակները և հիմքերը, կառավարման սկզբունքները, ԲՀՊՏ-ների կատեգորիաների խնդիրները։ Դասակարգվել են բնության հուշարձանները, սահմանվել են  ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը։
Ամրագրվել են արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ԲՀՊՏ-ի պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի, ինչպես նաև վավերացված բնապահպանական միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող արժեքավոր էկոհամակարգերի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները։ Կարգավորվել են կենսոլորտային տարածքի ստեղծման և կառավարման իրավահարաբերությունները։

Ապրիլ 22, 2026 at 14:43

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։

Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի համար:

Մայիսի 13-ին՝ մրցութային առաջին փուլում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ)։ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն մել երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը պետք է չգերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում՝ մայիսի 15-ին, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները՝ մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:

Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևով, մրցույթի անվանական գավաթով, պատվոգրերով, խրախուսական նվերներով: Մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով: Լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան մասնակցելու նաև մարզային համերգի, որը կանցկացվի Աշտարակում:

Այս տարի առաջին անգամ մրցույթում կընդգրկվի նաև խորեոգրաֆիկ տարր: Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան աշխատելու Հայաստանի առաջատար պարային դպրոցներից մեկի՝ Քալաշյան պարարվեստի դպրոցի մանկավարժ պարուսույցների հետ, որի շրջանակում հաղթող մասնակիցների ստեղծագործությունների համար կբեմադրվեն պարային համարներ։ Սա հնարավորություն ընձեռի պատանի ստեղծագործողներին առնչվել նաև խորեոգրաֆիկ արվեստի հետ՝ համատեղ աշխատելով պարուսույցների հետ: Պարային համարները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո՝ մինչև տարվա վերջ։

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել www.mirzoyan.am պաշտոնական կայք, զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Արցախ Միությունը պահանջում է ՀՀ կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմ…

Կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածությունը. Արաքսիա Սվաջյան

Քննարկման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական…

Պատանիներն առաջին մեդալներն են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը մեդալաշատ է եղել Հայաստանի հավաքականի համար։

Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության 4 բրոնզե և 2 արծաթե մեդալ։

Մեդալակիրներն են՝

Դավոյան Սևակ -53 կգ՝ բրոնզ

Սիմոնյան Նարեկ-58 կգ՝ բրոնզ

Ումուրշատյան Հակոբ-64 կգ՝ բրոնզ

Շատվերյան Գոռ-71 կգ՝ արծաթ

Մուրադյան Գոռ-79 կգ՝ արծաթ

Բաբայան Գոգա-88 կգ՝ բրոնզ