Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել


Հայաստան


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը:

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 17-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ։ 

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։



«Փաշինյանն ու Ալիևը լավ ընկերներ են»․ հայտարարել են Թրամփի մոտ


Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։ «Մենք այս համաձայն…

«Փաշինյանն ու Ալիևը լավ ընկերներ են»․ հայտարարել են Թրամփի մոտ


Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։ «Մենք այս համաձայն…

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը

Բացահայտվել է 149  հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ

Վրաց ուղղափառ եկեղեցում կընտրվեն նոր Պատրիարքի գահի երեք թեկնածուները

Սույն թվականի ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին, Վրաստանի Պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ․․․