Մերցը հավանական է համարել, որ պատերազմից հետո Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի մի մասը

Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի համաձայնագիրը, իսկ ավելի ուշ, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիրը․․․

«Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ 110 կգ թմրանյութով»․ #DailyMirror

«Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ 110 կգ թմրանյութով»․ #DailyMirror

Շրի Լանկայի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է բուդդայական վանականների, որոնք տեղափոխում էին ավելի քան 110 կգ թմրանյութ։ Արգելված նյութերի առգրավումը օդանավակայանի պատմության մեջ ամենախոշորն է։ Daily Mirror-ի տվյալներով՝ առգրավված նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1.1 միլիարդ ռուփի (մոտ11.6 միլիոն դոլար)։

22 վանականները վերադառնում էին Թաիլանդում անցկացրած արձակուրդից: Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ նրանցից յուրաքանչյուրն իր ճամպրուկում տեղափոխում էր մոտ հինգ կիլոգրամ թմրամիջոց։

Հետաքննությունը պարզել է, որ գործողությունը համակարգել են երեք վանականներ: Խմբի մնացած 19 անդամները հավաքագրվել են սոցկայքի միջոցով։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ երիտասարդ վանականներին գայթակղել են անվճար ավիատոմսերի, կացարանի և սննդի խոստումներով: Նրանց ասել են, որ դպրոցականների համար տեղափոխելու են «ուսումնական նյութեր և քաղցրավենիք»:

Ըստ Daily Mirror-ի, ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բյուրոն ձերբակալել է նաև ենթադրյալ կազմակերպչին։

«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների խոստացել է տալ կաշառք. ձայնագրություններ են հրապարակվել. ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ…

Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը


Հարեվաններ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2027 թվականի հունիսի 14-ը երկարաձգել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը։

Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում: «ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Յուրիի Գալուզինի դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հունիսի 14-ը»,- նշված է փաստաթղթում։



Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը


Հարեվաններ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2027 թվականի հունիսի 14-ը երկարաձգել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը։

Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում: «ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Յուրիի Գալուզինի դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հունիսի 14-ը»,- նշված է փաստաթղթում։



Մաքսատան տնօրենը խոստանում է՝ Փաշինյանի վերընտրվելն ապահովելու դեպքում կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք. Ականատես

Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու…

Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը


Քաղաքականություն


Հավլաբարի նստավայրում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու և Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ:

Այն կապված էր մի քանի օր առաջ Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում կայացած միջոցառման ժամանակ Հերչինսկու արած հայտարարության հետ, որում նա ասել էր. «Վրաստանը գտնվում է խաչմերուկում, Վրաստանի ապագան դեռ չի գրվել, բայց այն, ինչ կորոշվի առաջիկա շաբաթներին և ամիսներին, կորոշի, թե արդյոք Վրաստանը պատկանո՞ւմ է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված եվրոպական երկրների ընտանիքին, թե, ցավոք, կվերադառնա իր մութ անցյալին»։

Եվրամիության դեսպանը հավելել էր. «Մենք չպետք է թույլ տանք, որ Վրաստանը և հրաշալի, ջերմ, հյուրընկալ վրաց ժողովուրդը վերադառնան բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների, կոռուպցիայի մութ ժամանակներին»։

Հայտարարությունն առաջացրել էր Վրաստանի իշխանությունների վրդովմունքը: Ապրիլի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ «Եվրամիության դեսպանը վրաց ժողովրդին սպառնում է քաղաքացիական պատերազմով, աղքատացմամբ, և սա նրա անմիջական սպառնալիքն է։ Դրա համար տեղին է նրան կանչել արտաքին գործերի նախարարություն»։

Ապրիլի 24-ին էլ արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ չի բացառում Պավել Հերչինսկու հետ հանդիպումը հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:



Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ


Հայաստան


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 23-27-ը:

 

Բացահայտվել է 259 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝

  • 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 28 դեպք՝ խարդախության, 
  • 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 25-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
  • 13 դեպք՝ խուլիգանության, 
  • 12 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 11 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,  
  • 7 դեպք՝ սառը զենք կրելու, 
  • 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության,
  • 4 դեպք՝ թմրանյութի իրացման,  
  • 3 դեպք՝ բնակարանային գողության,  
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, կանխամտածված սնանկության, 

Բացահայտվել են սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հավաք անցկացնելուն նպաստելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, սուտ մատնության, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հրազենի մաքսանենգության, դատական ակտը չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,  անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։ 

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ շորթման,
  • 1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, խարդախության, բնակարանային գողության, հոգեկան ներգործության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։

Գրանցվել զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։

 

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 4 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 2 մարդ  մահացել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։



«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
     Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»։