Դուրով. Ֆրանսիացի հարկային պաշտոնյաները կրիպտոարժույթների տերերի տվյալները վաճառում են հանցագործներին

Ահա թե ինչու Telegram-ն ավելի շուտ կհեռանա ֆրանսիական շուկայից, քան կոռումպացված պաշտոնյաներին հասանելիություն կտա անձնական հաղորդագրություններին

«Պետական բյուջեից որևիցե բան չի ծախսվել»․ Ալեն Սիմոնյան

«Պետական բյուջեից որևիցե բան չի ծախսվել»․ Ալեն Սիմոնյան

«Պետական բյուջեից որևիցե բան չի ծախսվել, սա մասնավորն է․․․ հենա գրած ա անունները։ Ոնց գինու տոներն են, նույնը սա է»,- խոսելով Քաղաքացու օրվա առիթով կազմակերպված «խորոված փարթիի» մասին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյան։

Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիր-ը։ Սակայն նրա գործունեությունը, դատելով հրապարակային վարքագծից, վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։

Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։

Օրինակ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել»՝ փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումը։

Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյան-ին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։

Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։

Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։
Ստացվում է բավական հակասական պատկեր։

Մի կողմից՝ 2018-ից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին։ Մյուս կողմից՝ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլ նաև հայտնվում են իշխող կուսակցության ընտրական ցուցակներում։

Ռուզաննա Երեմյանի դեպքը հենց այդ հակասության վառ օրինակն է․ պետական կրթահամալիրի տնօրեն և միաժամանակ քաղաքականապես ակտիվ դերակատար՝ իշխանական թիմի կազմում։

Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին ազատել են աշխատանքից Հանրային հեռուստաընկերությունից: Այս մասին տեղեկացրել է հենց հաղորդավարուհին: «Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։ Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը:

Արտաքուստ զուտ աշխատանքային հարաբերություններ են, սակայն ուշագրավն այստեղ աշխատանքից ազատման պատճառն է: Ըստ հաղորդավարուհու, դա եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դաշնակահար Լանգ Լանգի հետ հարցազրույցներ անցկացնելու պատճառով: Իսկ ինչո՞ւ է այս հանգամանքը ուշագրավ: Բանն այն է, որ Լանգ Լանգը Հայաստան է ժամանել և ապրիլի 14-ին մասնակցել է նույն սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա համերգին, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից. պետբյուջեից տրամադրվել է 106 մլն դրամ:

Ի դեպ, այս հանգամանքը բավական լուրջ քննարկումների տեղիք տվեց ժամանակին, թե ինչու է հենց այս երաժիշտը հրավիրվել, որքան հոնորար է վճարվել և այլն: Ի դեպ, ինչպես նշում է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, «հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով»։

Մի խոսքով, ինչպես երևում է, Հանրայինում չեն ներել Լուսինե Թովմասյանի «ինքնագլուխ գործունեությունը», ինչն էլ պատճառ է դարձել, որ վերջինս տարիներ շարունակ Հ1-ում աշխատելուց հետո հայտարարի, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Թե ինչ անձնական հարցեր են, և ում է ուղղված այդ մեղադրանքը, հաղորդավարուհին չի պարզաբանել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 28․ 04․ 26

Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է.

«Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար:

Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն:
Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ:

Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում: Դա ո՛չ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ո՛չ էլ նշանակում է, թե չեն ընտրելու: Էլեկտորատը պետք է փնտրել այլ տեղ՝ Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում: Բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում:

Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն: Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի: Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի: Ու ընդդիմության հիմնական աշխատանքային ուղղությունն այն պետք է լինի, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, որ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժի գործող իշխանությանն ու նախապատվությունը տա հիմնական ընդդիմադիր ուժերից մեկնումեկին: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, թե ում կազմակերպած համերգին քանի հոգի եկավ: Համերգ է, նայում ու լսում են, էլի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում