Մելոնին Թրամփից որևէ լուր չի ստացել Հռոմի պապի հասցեին հնչած քննադատության պատճառով առաջացած վեճից հետո

Թրամփից ոչինչ չեմ լսել, բայց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նախկինի պես ամուր են․․․

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ «Ռեգիոն» տելեգրամյան ալիք


«Ռեգիոն» տելեգրամյան ալիքը գրում է. «Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցը հայտնում է, որ այսօր հայ֊վրացական Բագրատաշեն ֊ Սադախլո մաքսակետում արձանագրվել են մար…

Գումարային հարցի շուրջ վեճի ժամանակ հարևանը պլաստմասե տուփով հարվածել է տղամարդու գլխին, ատրճանակով սպառնացել

Գումարային հարցի շուրջ վեճի ժամանակ հարևանը պլաստմասե տուփով հարվածել է տղամարդու գլխին, ատրճանակով սպառնացել

ԱՄՆ դեսպանատունը հերքում է․ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց չի եղել


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել։ «Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիան…

«Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր»․ Հայկ Մարության

«Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր»․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)»։

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին


Թուրք պատմաբան Ահմեթ Գյուրելը ներկայացրել է թուրք-հայկական հարաբերությունների մասին իր ուսումնասիրությունները՝ հիմնված օտար աղբյուրների վրա։ Հեղինակը նշում է…

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Բաղայի

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում հանդիպում չի ծրագրում ամերիկացի բանակցողների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Դիվանագետը նշել է, որ Արաղչին հակամարտության կարգավորման ուղիները կքննարկի Պակիստանի իշխանությունների հետ, այլ կերպ ասած՝ Թեհրանի դիրքորոշումը կփոխանցվի Իսլամաբադին։

Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը

Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:

Ազատագրված հայրենիքում հիշատակի օրերն այլ իմաստ ունեին

«Հաղթես հավիտյան, բանակ հաղթական, դեռ պիտի մտնես Վան, Կարին, Արդահան»։ Այս տողերը գրված էին ազատագրված Քարվաճառի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ. առաջին բանն էր, որ աչքի էր զարնում դպրոց մտնելիս։ 

Այս տողերը Քարվաճառում պաթետիկ չէին հնչում։ Հայոց հաղթական բանակն ազատագրել էր Քարվաճառը։ 

Դարերի ընդմիջումից հետո, շարունակաբար հող ու պետականություն կորցնելուց հետո, հայոց բանակը հայրենի հող էր ազատագրել՝ Շուշի ու Քարվաճառ, Դադիվանք ու Գանձասար։ 

Ազատագրված հայրենիքում ամեն ինչ այլ իմաստ ուներ. ազատագրված հայրենիքում կառուցված դպրոցը, մշակույթի կենտրոնը, մարզադաշտն ու ամեն վերաբնակչի տունը հաղթանակի ու վերահայացման իմաստ ունեին։ 

Քարվաճառում այլ կերպ էին ընկալվում նաև մեծ կորուստների ու հիշատակների օրերը։ 

Հայոց ցեղասպանության ոգեկոչումն ամեն տարի տեղի էր ունենում նույն սցենարով. ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերթ քաղաքի մի ծայրից մյուսը՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, երթ դեպի նույն հուշարձանն ու հիշատակի միջոցառում՝ Քարվաճառի մշակույթի տանը։ 

Երթի հիմնական մասնակիցները Քարվաճառի երեխաներն էին. հայոց ազատագրված հողում ծնված երեխաները, որոնք իրենց գոյությամբ ու Քարվաճառում ապրելով՝ ցեղասպանության հրեշավոր նպատակի լավագույն պատասխանն էին. մենք ոչ միայն չէինք ոչնչացել որպես ազգ, այլ նաև հայրենիք էինք ազատագրել, որտեղ հայ երեխաներ էին ծնվում։ 

Քարվաճառի մշակույթի տան սաները, թեկուզ երբեմն անվարժ, ազգային պարեր էին պարում ու հայրենասիրական երգեր երգում։ Այդ երգերը ազատագրված հայրենիքի լիիրավ տերերի շուրթերից հնչում էին ամենաանկեղծ ու ազդեցիկ ձայնով, ու լսածս բոլոր երգերից ամենահուզիչն էին։

Ազատագրված հայրենիքն իրենց ծննդավայր ունեցող երեխաներն ու պատանիներն այսօր տեղահանված են ու հայրենազուրկ, նրանց ծննդավայրը՝ կորցնելուց զատ նաև մոռացման մեծ վտանգի առաջ։

Ցեղասպանության տարելիցի օրերն առավել հուսաբեկ ու անպատասխան են դարձել…

Թամարա Գրիգորյան

ԱՄՆ-ն Իրանի հետ կապերի պատճառով 344 միլիոն դոլարի կրիպտոարժութային ակտիվներ է սառեցրել

Մենք հետևելու ենք այն գումարներին, որոնք Թեհրանը հուսահատորեն փորձում է հանել երկրից․․․