Նարեկ Կարապետյանի սուտը. Պետգույքի էլեկտրոնային հարթակում Ադրբեջանի անունը եղել է դրա ստեղծման օրից. դա չի նշանակում ՀՀ-ում գույք ձեռք բերելու հնարավորություն

Օրերս Սամվել Կարապետյանի եղբորորդի
Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է իրենց դաշինքի ցուցակը, տեսանյութ էր հրապարակել
և հայտարարել, թե
Պետգույքի կառավարման կոմիտեի կայքում վերջին ժամանակներս
երկրների ցանկում, որտեղից Հայաստանում հնարավոր է գույք գնել, հայտնվել է նաև Ադրբեջանը։
Ռուսաստանցի օլիգարխի եղբորորդին նաև հարց էր հնչեցրել՝ ակնարկելով, որ ադրբեջանցիներին
Հայաստանում գույք գնելու իրավունք տալը Ադրբեջանի նախապայմաններից մեկն է խաղաղության
պայմանագրի ստորագրման համար։

Դիմեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցով՝
արդյոք Կարապետյանի պնդումը, թե Ադրբեջանի անունը երկրների ցանկում նոր է ավելացվել,
և ակնարկը, որ դա արվում է Ադրբեջանի նախապայմանների տիրույթում, համապատասխանո՞ւմ
են իրականությանը։

Ի պատասխան մեր հարցման Կոմիտեից պատասխանեցին,
որ էլեկտրոնային աճուրդի հարթակում առկա
երկրների ցանկը 
տեխնիկական բնույթ ունի և ներառում է աշխարհի բոլոր
երկրների անվանումները
հարթակի ստեղծման պահից
ի վեր։ Այդ ցանկում որևէ երկրի առկայությունն 
ինքնին չի նշանակում, որ տվյալ երկրի քաղաքացիները
կարող են ձեռք բերել
պետական և համայնքային
գույք։

«Աճուրդներին մասնակցության
իրավունքը, աճուրդով գույք ձեռք բերելու
գործընթացը կարգավորվում են ՀՀ օրենքներով և համապատասխան
ընթացակարգերով, և


չե
ն որոշվում միայն կայքում երկրի անվան առկայությամբ»,- նշված է
պատասխանատու կառույցի պատասխանում։

Այսպիսով՝ ակնհայտ
է դառնում, որ Նարեկ Կարապետյանը ստում է՝ պնդելով, թե Ադրբեջանի անունը ցանկում նոր
է հայտնվել, իսկ ակնարկը որևէ աղերս չունի իրականության հետ։

 

Վովա Հակոբյան

 

 

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

От создателей «Եղեռնի
հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից
ուղիղ եթերը», 
մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ
կրճատում եք արձանագրել:

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում
ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին:
Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ
13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:

 

Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի
տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:

 

Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ»
ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ
ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:

 

Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև
ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ
ելույթները:

 

Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ
ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող
ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների
և առցանց հեռարձակողների համար:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Շտապ հաղորդումների հիման վրա Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

 

«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

 

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

 

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

 

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:

Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:

«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:

Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:

Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից: