Վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև․ ABC Media-ին ասացին ՆԳՆ-ից՝ մեկնաբանելով երեկ ուշ երեկոյան հասարակական տրանսպորտում տեղի ունեցած դանակահարության  միջադեպը։

«Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարվածել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հավելեցին ՆԳՆ-ից։

Քննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը


Հարեվաններ


Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։ Հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ՝ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։ 

 

Դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի  հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։ «Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա սերտ համագործակցությունը ապագայում է՛լ ավելի կխորանա։

 

Հանդիպմանը քննարկվեց նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանի հետ արմատներով կապված, ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը։

 

Զուրաբ Աբաշիձեն հայտնեց, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։




«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասել է Սարգսյանը։

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

 

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

 

Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող՝ 4935 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ:Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է»,- ասվում է Դատախազության հաղորդագրության մեջ։



«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան

«Պետության և քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում»,- ֆեյսբուքյան եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը ՀՀ-ում հաստատված է, հաստատված է իր կողմից: «Որովհետև ՀՀ-ում միշտ և բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները լայնորեն կասկածի տակ են դրվել: Ես նախկինում նաև որպես լրագրող եմ լուսաբանել սահմանադրական հանրաքվեները, և միշտ կար այդ ընկալումը, որ Սահմանադրության հանրաքվեի արդյունքները կեղծված են. դա լարում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև»,- նշել է Փաշինյանը:

Նավթային մեծ ընկերությունները միլիարդներ են ներդնում Աֆրիկային և Հարավային Ամերիկային հորատման վայրերում՝ Իրանում պատերազմի պատճառով․ WSJ

Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններն, այդ թվում՝ Chevron-ը և Exxon Mobil-ը, ներդրումները տեղափոխում են այլ տարածաշրջաններ՝ Իրանի պատերազմի և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների պատճառով․ գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության համաձայն՝ Exxon Mobil-ը պատրաստ է մինչև 24 միլիարդ դոլար ներդնել Նիգերիայի ափերի մոտ խորջրյա նախագծերում։

Chevron-ն ընդլայնում է իր ներկայությունը Վենեսուելայում և այս տարի արդեն 7 միլիարդ դոլար է հատկացրել ամբողջ աշխարհում ծովային մշակումների համար։

Բրիտանական BP-ը բաժնեմասեր է ձեռք բերել Նամիբիայի ափերի մոտ գտնվող հանքավայրերում, իսկ ֆրանսիական TotalEnergies-ը հետազոտություններ անցկացնելու համաձայնության է եկել Թուրքիայի հետ։

Ավելին, բոլոր հինգ հսկաները դիտարկում են Միջերկրական ծովը, իսկ Exxon Mobil-ն արդեն մոտ է Հունաստանի ափերի մոտ արտադրություն սկսելուն։

Wood Mackenzie-ի վերլուծաբանները նավթային ընկերությունների համար նոր նախագծերից առաջիկա տարիներին հնարավոր շահույթը գնահատում են 120 միլիարդ դոլար։

 

 

Վաշինգտոնում ձերբակալվել են Իրանի դեմ պատերազմի դեմ բողոքող տասնյակ վետերաններ

Կազմակերպիչների խոսքով՝ ցուցարարները պահանջում էին հանդիպում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ…

Ցլամարտիկ Մորանտե դե լա Պուեբլան լուրջ վնասվածք է ստացել Սևիլիայում կայացած ցլամարտի ժամանակ

Հարձակման հետևանքով մատադորը ստացել է մոտ 10 սմ երկարությամբ վերք՝ հետույքի և ուղիղ աղիքի հյուսվածքային վնասվածքով…