ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։

«Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։

Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

  • միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
  • կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
  • ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):

Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

  • միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
  • մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
  • մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,
  • ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

  • մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
  • ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝

  • հայեցակարգային նկարագրություն,
  • ծրագրային կառուցվածք,
  • հիմնական գաղափարներ և ուղերձներ,
  • նախնական բյուջե,
  • իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

  • մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
  • միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
  • ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:

Պարտադիր է, որ դիմորդները՝

  • ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
  • ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
  • ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
  • ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
  • կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:

Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։

Վերջնաժամկետ.

Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:

Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@cultfoundation.am։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։

Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան)»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:

Այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում հաճախ հնչում են պնդումներ, թե
իրականացվող որոշ քայլեր բխում են Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջներից։ Սակայն, ըստ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարևոր է հարցը ձևակերպել այլ կերպ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք
դրանք համապատասխանում են հենց Հայաստանի քաղաքացիների ցանկությանը։

 

Այս մասին նա հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
նախընտրական ծրագիրը ներկայացնելիս՝ անդրադառնալով Սահմանադրության մեջ Անկախության
հռչակագրին հղում պահպանելու հարցին։

 

«ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, ես հստակ արձանագրել եմ և շարունակում
եմ արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակվի։ Այսօր այն, առնվազն պաշտոնական
և ժողովրդական մակարդակով, դադարեցված է Հայաստանում»,- նշեց վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիները որոշեն այլ կերպ, իշխանությունը
պարտավոր է հարգել այդ որոշումը. «Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ժողովրդի
որոշումը մեզ համար անքննարկելի է»։

 

Նա ընդգծեց, որ որպես մանդատ ունեցող քաղաքական ուժ՝ պարտավոր են
ներկայացնել այն քաղաքական օրակարգը, որը ձևավորվել է վերջին ութ տարիների ընթացքում։
Վարչապետի կարծիքով՝ ընտրություններում所谓 «պատերազմի եռագլուխ կուսակցության» հաղթանակը
կնշանակի Ղարաբաղյան շարժման շարունակություն՝ իր բոլոր հետևանքներով։

 

«Քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, որը հստակորեն
խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին»,- ասաց
նա։

 

Փաշինյանը այս մոտեցումը համարում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ
տարածաշրջանի համար պատմական հնարավորություն՝ նշելով, որ նման առաջարկը լեգիտիմ է և չի կարող մերժվել։

 

Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցին՝
առաջարկելով փակել «վերադարձի օրակարգը», որպեսզի մարդիկ դուրս գան «պանդուխտի» կարգավիճակից
և կարողանան լիարժեք բնակություն հաստատել Հայաստանում։

 

Վարչապետի համոզմամբ՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման հայեցակարգի
ընդունումն է, որ հնարավորություն է տվել մոտենալ խաղաղությանը. «Հակառակ դեպքում Ղարաբաղյան
շարժումը և խաղաղությունը անհամատեղելի են»։

Այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում հաճախ հնչում են պնդումներ, թե
իրականացվող որոշ քայլեր բխում են Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջներից։ Սակայն, ըստ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարևոր է հարցը ձևակերպել այլ կերպ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք
դրանք համապատասխանում են հենց Հայաստանի քաղաքացիների ցանկությանը։

 

Այս մասին նա հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
նախընտրական ծրագիրը ներկայացնելիս՝ անդրադառնալով Սահմանադրության մեջ Անկախության
հռչակագրին հղում պահպանելու հարցին։

 

«ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, ես հստակ արձանագրել եմ և շարունակում
եմ արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակվի։ Այսօր այն, առնվազն պաշտոնական
և ժողովրդական մակարդակով, դադարեցված է Հայաստանում»,- նշեց վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիները որոշեն այլ կերպ, իշխանությունը
պարտավոր է հարգել այդ որոշումը. «Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ժողովրդի
որոշումը մեզ համար անքննարկելի է»։

 

Նա ընդգծեց, որ որպես մանդատ ունեցող քաղաքական ուժ՝ պարտավոր են
ներկայացնել այն քաղաքական օրակարգը, որը ձևավորվել է վերջին ութ տարիների ընթացքում։
Վարչապետի կարծիքով՝ ընտրություններում所谓 «պատերազմի եռագլուխ կուսակցության» հաղթանակը
կնշանակի Ղարաբաղյան շարժման շարունակություն՝ իր բոլոր հետևանքներով։

 

«Քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, որը հստակորեն
խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին»,- ասաց
նա։

 

Փաշինյանը այս մոտեցումը համարում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ
տարածաշրջանի համար պատմական հնարավորություն՝ նշելով, որ նման առաջարկը լեգիտիմ է և չի կարող մերժվել։

 

Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցին՝
առաջարկելով փակել «վերադարձի օրակարգը», որպեսզի մարդիկ դուրս գան «պանդուխտի» կարգավիճակից
և կարողանան լիարժեք բնակություն հաստատել Հայաստանում։

 

Վարչապետի համոզմամբ՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման հայեցակարգի
ընդունումն է, որ հնարավորություն է տվել մոտենալ խաղաղությանը. «Հակառակ դեպքում Ղարաբաղյան
շարժումը և խաղաղությունը անհամատեղելի են»։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի

Ապրիլի 21-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի միայն մեկ մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

 

Տղամարդկանց 71 կգ քաշային կարգում կմրցի Գոռ Սահակյանը: Այդ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկի 19:00-ին:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի

Ապրիլի 21-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի միայն մեկ մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

 

Տղամարդկանց 71 կգ քաշային կարգում կմրցի Գոռ Սահակյանը: Այդ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկի 19:00-ին:

Ինչպես «շուն-շանգյալ»-ը գցել Նիկոլ Փաշինյանի «ջեբը», նրանից կերտել «ժողովրդին անպատված»-ի կերպար. Ընդդիմության ճղճիմությունը

«Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի
գրասենյակի աշխատակիցներից մեկի՝ հանրությանը ցնցած բառապաշարը՝ «շուն-շանգյալ», «բոշա»,
դարձել է ընդդիմադիր շրջանակների  քարոզչական
խոհանոցի «ֆիրմային» «ուտեստը»,  որի «խոհարարին»
 վերջիններս փորձում են կարգել
․․․ ՀՀ վարչապետին։  Այդ
քարոզչական «աջաբսանդալը»,  «չախոբիլին», եթե
կուզեք՝ «բոզբաշը», սկսեց եփվել այն ժամանակ, երբ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում
անդրադարձավ ընտրակաշառքի գործով քրեական հետապնդման ենթարկված քաղաքացու կիրառած վերոհիշյալ
բառերին՝ մասնավորապես նշելով. «Կներեք, հազար ներողություն՝ եթե ես հիմա ասեմ, գիտեք
ինչ, կարող ա «Ուժեղ Հայաստան»-ը՝ «Ուժեղ ՀՀԿ-ն», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն
խորհրդարան, նշանակում է՝ իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա,
որ կարող է իրենց օգտին քվեարկել»։

Նրա այս համեմատականը, սակայն, ընդդիմադիր հայտնի «կուտոկը»
շտապեց կտրել համատեքստից ու իրեն հատուկ ճղճիմությամբ մեկնաբանել այսպես, թե՝ Նիկոլ
Փաշինյանը, ուշադրություն, ժողովրդին անպատվում է՝ անվանելով շուն-շանգյալ-բոշա։ Ցնցող
է, չէ՞, եթե չասենք՝ ծայրահեղ ցինիկ ու քստմնելի։

ՀՀ վարչապետը, նկատենք, ստիպված եղավ պարզաբանել իր խոսքերի՝
առանց այդ էլ պարզ ու ըմբռնելի համատեքստը՝ ընդգծելով. «
Ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը,
գալիս մարդկանց անվանում են «ժեխ», « շուն-շանգյալ», «բոշա» և հետո ասում՝ մենք ընտրություններում
հաղթելու ենք։ Եվ ես մտածում եմ, որ էդ ուժերը երբ ասում են, որ կարող են ընտրություններում
հաջողություն ունենալ, նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին։ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ
ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա», նկատի ունենալով պատերազմի
եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես
մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցությանը
ձայն տալ»։

Այս քարոզչական «աջաբսանդալ»-ի հեղինակները,
նկատենք, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, որոնք այս ողջ ընթացքում «օտ
ի դո» վիրավորել, անպատվել, թիրախավորել, թուքումուր են տվել ժողովրդին։  

Հիշո՞ւմ եք, 44-օրյա պատերազմից հետո Երևանի
փողոցներում մոլեգնող՝ «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող ատելության, անհանդուրժողականության
ցուցադրության օրերին ամբիոնում կանգնած մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները,
որոնցից ոմանք նաև քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, Նիկոլ Փաշինյանին գահընկեց
անելու իրենց կոչով հրապարակ չգալու համար ժողովրդին անվանում էին «ժեխ», «բոմժ»,
«զոմբի», «բիոզանգված»,  «նախիր», «անհայրենիք»,
«թուրք», ընդհուպ կասկածում  նրանց արյան հայկական
լինելուն։ Ի դեպ, մի տիկին կար, զբաղեցնում էր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիշո՞ւմ եք, Նաիրա Զոհրաբյան անուն-ազգանունով։
Նա էր «ժեխ» անվանել ՀՓՇ-ին չմիացածներին, ավելին, որոշ ժամանակ անց լրագրողների հետ
ճեպազրույցում արդարացնելով իր կողմից այդ բառի գործածումը շեշտել էր՝ չի հրաժարվելու
 հիշյալ անթույլատրելի բառի կիրառումից։  

Մի արքեպիսկոպոս էլ կա՝ Միքայել Աջապահյան
անունով, որը 2021-ի
ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումից
հետո ֆեյսբուքում «գուժել» էր. «Պլեբոսը
հաղթեց Դեմոսին,  բնակիչը՝ քաղաքացուն, սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին,

վերջապես Բելը՝ Հայկին…»:

Մի հերոսի դուստր էլ, որն այժմ
երկրորդ նախագահ Քոչարյանի խմբակցությունում 
պատգամավոր է աշխատում,  հունիսի
20-ին ՔՊ-ին քվեարկած 680 հազար քաղաքացիներին անվանել էր «թուրք ժողովուրդ»։ 
«Թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի՛ ընկերներ, ինձ սփոփելու
կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն
է»,-մասնավորապես գրել էր սույն աչոնը։ 
  

Ակնհայտ է, որ «շուն-շանգյալ», «բոշա» բառերի
գործածումը մանիպուլացնելով ու Նիկոլ Փաշինյանի «ջեբը գցելով», նրանից «ժողովրդին անպատված»-ի
կերպար կերտելով
՝  նախկին իշխանության ագիտպրոպը փորձում
է մեկ խնդիր լուծել՝ փորձել հակադրել ժողովրդին Նիկոլ Փաշինյանին, քանի որ ժողովուրդը,
նրա հետ օրգանիկ կապը  Նիկոլ Փաշինյանի, որպես
առաջնորդի, մեծագույն առավելությունն ու 8 տարիների աշխատանքի ձեռքբերումն են։ Ժողովուրդը
Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ցավոտ տեղն է, և ընդդիմադիր ագիտպրոպի ողջ ներուժն այս
օրերին ուղղված է այդ ցավոտ տեղը տրորելուն, Փաշինյան-ժողովուրդ կապը խզելուն, այն
աղճատելու ուղղությամբ ջանքեր թափելուն՝ ընտրապայքարից առաջ սասանելով «Նիկոլ,  ժողովրդի ընտրյալ»-ի պատվանդանը։

Հ.Գ. Ի դեպ, նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանին «շուն-շանգյալ»-ի  համար դատապարտող քաղաքական ուժերից և ոչ մեկը մինչև
այս պահը գեթ մեկ պարզ համառոտ նախադասություն չի արտաբերել  շուն-շանգյալի տեղեկատվական առիթի՝ ընտրակաշառքի
թեմայով, բնականաբար չդատապարտելով այդ եղկելի երևույթը։ 

Հեղինե Մանուկյան

 

 

 

 

 

    
  

   

Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝մանրամասնելով ծրագիրը։

Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում է ներքին անվտանգությանը։

«Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին, և այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,- ասվում է ծրագրում։

Վարչապետն ընդգծել է՝ ընդհանրապես բոլոր հարաբերություններում է լեգիտիմությունն առանցքային գործոն։

«Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է՝ ժողովուրդը, և պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ 

Ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ. առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, Կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ 

 

Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև,   որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Այս լարումը չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ․ ասել է թե՝ երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից, այսինքն՝ լեգիտիմ է»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։

1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամաները

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրի 96-րդ կետին՝ 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։

«Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։

«Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ամանակավորապես կաեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում ակրողանան մշտական բմակարան ունենալ։

Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։

Երևանի 8 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Մյասնիկյան պողոտա 16–55, 20 առանձնատներ, Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7 փողոց 1-18 առանձնատներ, Հ․ Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–17:00 Ադոնցի փողոց 8–9; 17/1–17/4 շենքեր, Շիրվանզադեի փողոց 2–4/2, 3–11, 17 շենքեր, Շահսուվարյան փողոց 3–8Ա, 7 շենքեր, Մամիկոնյանց փողոց 1Ա, 2–24/3, 3, 34Ա–36/2, 46/1–48/3 շենքեր, Տալբուխինի փողոց 1, 2, 3 շենքեր, Կոմիտասի պողոտա 51–51/18, 63, 65 շենքեր, Ազատության պողոտա 21–21/3, 24–244 շենքեր, Հ. Ներսիսյան փողոց 1 շենք, Տիգրանյան փողոց 9 շենք, Կոմիտասի շուկա, Արաբկիր 39-րդ փողոցի առանձնատներ, Արաբկիր 45-րդ փողոց 1–8 առանձնատներ, Արաբկիր 47-րդ փողոց 2–47 առանձնատներ, Բաբայան փողոց 12–16Ա շենքեր,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Եղվարդի խճուղի 115 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Անդրանիկի փողոց 79/6, 85, 87, 89, 93, 94, 95 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00–16:00 Տիգրան Մեծի պողոտա 37 շենք, Տիգրան Մեծի պողոտա 29, 31Ա, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացու փողոց 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–17:00 Վարդաշեն թաղամաս՝ 11 փողոց, Գ. Մահարու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 7, 9, 20 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 1, 3, 5, 7/1, 7/2 շենքեր, Գ. Նժդեհի փողոց 23/3, 23/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ, Մարշալ Խուդյակովի

2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փողոց 4 շենք, Քոչարյան նրբանցք 5 շենք, Գայի պողոտա 26, 28, 32 շենքեր, «Բարի Սվիթ», «Օջախ-Ե», «Քալանթար» ՍՊԸ-ներ, «Մամիկոն» ԱԿ, թիվ 711 խանութ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի 2-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31 շենքեր, թիվ 141 դպրոց, «Անահիտ-Ա», «Բիզնես Փարթնըր», «Գայանե-12» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

13:00-15:00 Ապարան քաղաք մասնակի,

Արարատի մարզ՝

11:00-13:00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,

11:00-12:30 Դալար գյուղ մասնակի,

13:30-15:00 Բերքանուշ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Արենի և Գետափ գյուղեր մասնակի,

11:00–15:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների, Սիրենասի, Հարավ-Արևելյան փողոցներ մասնակի,

11:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Հարավ-Արևմտյան, Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Սյունիքի, Այգեձորի, Պռոշյան, Առաքելյան, Համբարձումյան փողոցներ մասնակի, Նորավան թաղամաս մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ գյուղեր,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Առինջ, Պտղնի և Զովք գյուղեր մասնակի, Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

10:00–12:00 Շորժա, Ջիլ գյուղեր, զորամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ակունք գյուղ՝ 9, 16 փողոցներ և 1, 3 նրբանցքներ մասնակի,

14:00–15:00 Շորժա, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–17:00 Ձորագյուղ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–12:50 Ակունք գյուղ՝ 13 փողոց 5 նրբանցք; 15 փողոց և 12 փողոց 1 փակուղի մասնակի,

12:20–14:20 Ակունք գյուղ՝ 13 փողոց 1 փակուղի և 1 փողոց մասնակի,

14:20–16:10 Ակունք գյուղ՝ 16 փողոց 1, 2, 3 փակուղիներ մասնակի,

11:30–12:50 Վարդենիս քաղաք՝ Մարշալ Բաղրամյան 1, 10, 11 փողոցներ մասնակի,

14:00–16:00 Վարդենիս քաղաք՝ Իսակովի 28, 49 փողոցներ և 5 նրբանցք մասնակի,

14:00–15:00 Վարդենիս քաղաք՝ Գարեգին Նժդեհի փողոց 1, 6, 7 մասնակի,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 11, 195 հասցեներ,

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Անկախության, Գանինների և Աբովյան փողոցներ մասնակի,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան փողոց մասնակի,

11:00–15:00 Նոյեմբերյան քաղաք՝ Նոյեմբերի 29 փողոց, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր, «Վարդապետյան» ընտանեկան բժշկության կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

12:00-15:00 Սպիտակ քաղաք՝ Գերմանական, Ուզբեկական և Շվեցարական թաղամասեր,

Սյունիքի մարզ՝

10:30–12:00 Գորիս քաղաք՝ Սևյան փողոց,

11:30–14:30 Ույծ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք․ Չախոյան

Ինչ երեսով է ընդդիմությունը ջահերով երթ անելու, երբ ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

Այս մասին սոցցանցի իչ էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով․

«Ինչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստեր են տարածում, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քաղաքական մանրադրամ սարքողներից ոչ ոք այդպես էլ ներողություն չխնդրեց տեսախցիկների առաջ ստելու ու էժանագին շոուներ սարքելու համար»։