Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին անվտանգության գոտին արդեն ձևավորվում է

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին անվտանգության գոտին արդեն ձևավորվում է

Ըմբշամարտի ԵԱ. Մեր մարզիկների արդյունքները


Սպորտ


Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն անցկացրել են հերթական գոտեմարտերը: Մեր չորս ըմբիշներ շարունակում են պայքարը, իսկ երկուսն ավարտել են ելույթները:


67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2 րոպեում հաղթեց Անդրեաս Վետշին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:


60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մրցաշարը սկսել է տպավորիչ հաղթանակով. նա մեկնարկում տուշեով պարտության է մատնել իտալացի Թոմասո Բոսիին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:


Քառորդ եզրափակչում է նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը՝ Վիկտոր Նեմեշը, վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Պայքարը հաղթանակով է սկսել և հաջորդ փուլ է անցել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Քրիստոֆեր Դալենի նկատմամբ:


Ցավոք, մեր թիմի երկու ներկայացուցիչներ լքել են պայքարը: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 9-1 հաշվով՝ ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել խորվաթ Մատեյ Մանդիչի նկատմամբ, սակայն երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտություն է կրել ու ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում:


130 կգ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը ևս պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում ու դուրս մնացել մեդալային պայքարից:



Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC

Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC-ին հայտնել է Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը։

4000-ամյա դեղամիջոցը, որն առավել հաճախ օգտագործվում է ցավի նվազեցման  համար, կանխում է որոշակի ուռուցքների առաջացումը և տարածումը։

«Նիք Ջեյմսը, ով 45 տարեկանից մեծ բրիտանացի կահույքագործ էր, առաջին անգամ մտահոգվեց իր առողջությամբ, երբ մայրը մահացավ քաղցկեղից, իսկ եղբայրը՝ ընտանիքի մի քանի այլ անդամների հետ միասին, հետագայում՝ աղիների քաղցկեղից։ Նա որոշեց գենետիկական թեստ անցնել, և պարզվեց, որ կրում է Լինչի համախտանիշ առաջացնող արատավոր գեն, որը զգալիորեն մեծացնում է այդ տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը և որոշեց ենթարկվել կլինիկական փորձարկման։

Լինչի համախտանիշով մարդկանց մոտավորապես 80%-ը կյանքի ընթացքում հիվանդանում աղիքային քաղցկեղով ։ Սակայն մինչ այժմ Ջեյմսի հետ կապված ամեն ինչ լավ է։ Նա արդեն 10 տարի է, ինչ մեզ մոտ ասպիրին է ընդունում և քաղցկեղի բջիջներ չեն առաջացել նրա օրգանիզմում», – ասում է  Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը, որը ղեկավարել է փորձարկումը։

17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել Լոնդոնի սինագոգի վրա հարձակումից հետո այն հրկիզելու մեջ

Ավելի վաղ նույն գործի շրջանակում երկու դեռահաս է ձերբակալվել․․․

Արագածոտնի մարզի սննդի օբյեկտում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական…