«Հրապարակ»․ 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել


Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյ…

Գիտնականները բացատրել են, թե որ տեսակի քաղաքակրթություններն են փլուզվում և որոնք կարող են գոյատևել

Սրանք բարդ հարցեր են։ Ներառված բազմաթիվ փոփոխականներ և պարամետրեր շատ ավելի բարձր են մեր գիտելիքներից…

«Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին նկար են նվիրել


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հուշանվեր-նկար (տակդիրով) է նվեր ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման…

«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է


Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է…

Քաղաքացու համը մնալու է Կիրիենկոյի ծառաների բերանում․ Հարություն Մկրտչյան

Ներքին
12:42 10-03-2022

Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում․ Անահիտ Ավանեսյան

Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման և սա առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղը օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում։

Փաշինյանը տոն է բերել. բոլորս ուրախ ենք, խորոված կերանք. Արթիկում նշել են «Քաղաքացու օրը»

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում նշում են «Քաղաքացու օրը»։ Տոնը Նիկոլ Փաշինյանն է հնարել և որպես այդպիսին ընդունված է նշել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։

Շիրակի մարզի մի քանի համայնքներում մեծ ոգևորությամբ են նշել տոնը։ Խոսքը Արթիկ, Ամասիա, Անի համայնքների մասին է։

Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, «Քաղաքացու օրը» չի նշվել։ Շիրակի մարզում տոնական տրամադրությունն ամբողջացել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Փաշինյանը Անի և Արթիկ համայնքներում մասնակցել է տոնական միջոցառումներին և ավանդական դարձած «խորովածի փարթիին»։

Oragir.News-ը եղել է Արթիկում զրուցել քաղաքացիների հետ։

Բնակիչներից մեկը, ոգևորությունը մի կերպ զսպելով, ասում է. «Փաշինյանը տոն է բերել, բոլորս ուրախ ենք, խորոված կերանք»։

Միջոցառման ընթացքում շեշտվել է քաղաքացու դերի կարևորությունը, հանրային մասնակցությունը և համայնքային համախմբվածությունը։ Սակայն սոցիալական ցանցերում ու հանրային քննարկումներում հնչել են նաև քննադատական կարծիքներ՝ կապված տոնի ձևաչափի և դրա ընկալման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Անահիտ Չալիկյան

Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում

Այսօր՝ ապրիլի 25-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում՝ Մոլդովական 29/2 հասցեի շենքում։ Շենքի երրորդ հարկի թվով 13 բնակարանների բնակիչները բողոքի ձայնն էին բարձրացրել՝ նշելով, որ կարող են մեկ տարվա ընթացքում զրկվել իրենց բնակարաններից։

Բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենք Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք են, որոնք արդեն շուրջ երկու տասնամյակ բնակվում են տվյալ հասցեում։ Նրանց խոսքով՝ այդ ընթացքում բոլորը ստացել են ՀՀ քաղաքացիություն, բարեխղճորեն օգտագործել են իրենց հատկացված բնակարանները, կատարել կոմունալ վճարումները և անհրաժեշտության դեպքում իրականացրել վերանորոգման աշխատանքներ։

Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում շենքում գործել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը, որի միջոցով էլ իրենց տրամադրվել են բնակարանները։ Նրանք նշում էին, որ վերին հարկերի բնակիչների մի մասը կարողացել է օգտվել օրենքով սահմանված հնարավորություններից և ձեռք բերել սեփականության վկայականներ։ Սակայն իրենց դեպքում այդ գործընթացը չի իրականացվել։

Նրանց խոսքով՝ 2026 թվականի հունվարի 28-ին շենք են այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և առաջարկել ստորագրել նոր պայմանագիր, որի համաձայն՝ բնակիչները պետք է մեկ տարվա ընթացքում կարգավորեն իրենց բնակարանային հարցերը, հակառակ դեպքում մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը պարտավորվում են ազատել բնակարանները։ Բնակիչների պնդմամբ՝ պայմանագիրը չստորագրելու դեպքում իրենց տրվել է ընդամենը 24 ժամ՝ տարածքը լքելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բեմից մինչև ներքին խաղաղություն. Անահիտ Կիրակոսյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո

Վերջին շաբաթների ընթացքում սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Ամուսնալուծության մասին լուրը մեծ արձագանք ստացավ՝ առաջացնելով խոսակցությունների, ենթադրությունների և երբեմն նաև անհարկի քննադատությունների ալիք։ Սակայն դերասանուհին նախընտրում է խոսել ոչ թե պարզաբանումներով, այլ իր գործունեությամբ և լռությամբ։

Չնայած անձնական կյանքի դժվարություններին և հանրային ճնշմանը՝ Անահիտը չի դադարեցնում իր ակտիվ ստեղծագործական ուղին։

Նա սոցիալական հարթակներում կիսվել է նոր կադրերով հերթական ներկայացումից՝ ևս մեկ անգամ փաստելով, որ բեմն ու աշխատանքը մնում են իր կյանքի կարևորագույն առանցքները։

Հետևորդները նկատել են, որ դերասանուհին նույնիսկ այս փուլում պահպանում է իր պրոֆեսիոնալիզմն ու էներգիան։ Քննարկումներին զուգահեռ՝ Անահիտը հրապարակել է մի չափազանց ջերմ ու գեղեցիկ տեսանյութ, որտեղ ցուցադրել է իր ծաղկաշատ սենյակը։ Գույների ու բնական գեղեցկության այդ առատությունը շատերի կողմից ընկալվել է որպես խորհրդանշական ուղերձ։

Տեսանյութը կարծես փոխանցում է այն խաղաղությունն ու ներքին ներդաշնակությունը որը դերասանուհին փորձում է գտնել կյանքի այս նոր փուլում։

Ծաղիկների առատությունը կարող է վկայել նաև նրա հանդեպ եղած մեծ սիրո և աջակցության մասին։ Թեև քննադատություններն անխուսափելի են, օգտատերերի մեծ մասը շարունակում է զորակցել Անահիտին՝ մաղթելով ուժ և տոկունություն։ Շատերը նշում են, որ նա միշտ աչքի է ընկել իր դրական կերպարով, և անձնական փորձությունները չպետք է ստվերեն նրա տարիների վաստակն ու մարդկային տեսակը։