Ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ


Հայաստան


Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 23-ի ցերեկը՝ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 23-ի կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Ես պահանջում եմ իմ 18 տարեկան անփորձ զինվորին, որին պարտավոր ենք վերադարձնել ինձ. Անհետ կորած զինծառայողի մայր

Ես պահանջում եմ իմ 18 տարեկան  անփորձ զինվորին, որին պարտավոր ենք վերադարձնել…

Սլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարով


Բիզնես


Վերանորոգված «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիան երեք ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան վերսկսել է մատակարարումները Հունգարիա և Սլովակիա, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին:

Դրանից հետո Եվրամիությունը հաստատել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Հունգարիան և Սլովակիան խոչընդոտում էին վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատմանը՝ Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով:



Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է

Այսօր 18։00-ին ավարտվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին…

«ՀայաՔվե»-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։

Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։

Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում.

  • անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում` համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում,
  • Արդարադատության միջազգային դատարանից պահանջել կիրառել 2023թ. նոյեմբերի 17-ին` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի շրջանակներում ընդունված` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ժամանակավոր միջոցառումների հրամանը, մասնավորապես` «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը, այդ թվում՝ եկեղեցիներին և այլ պաշտամունքի վայրերին, հուշարձաններին, տեսարժան վայրերին, գերեզմանատներին և արտեֆակտներին վնասող վանդալիզմի և սրբապղծության գործողությունները»։
  • ապահովել փաստերի պատշաճ հավաքագրում, նյութական և իրավական վնասի գնահատում,
  • մշակել հստակ և հետևողական պետական քաղաքականություն՝ ուղղված Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը` որպես մշակութային և հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողության արդյունք, պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի և ունենա համապատասխան հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ։

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին


ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած ՄԱՍԿ՝ Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին։ Չնայած նրա…

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես բնականաբար չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, թե ով է խմբագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարության տեքստը և ով է նրա «ոխերիմ ընկերը», որի մասին այսօր հայտարարել էր հենց Սերժ Սարգսյանը։

Փաշինյանը հավելել է․ «Միգուցե, եթե անհրաժեշտություն լիներ ինչ-որ բան պարզելու, այո, կարող էի պարզել, բայց չեմ կարող որևէ բան ասել»։